base.notification_banner.text
project.favorite.title

Լրամշակվող

«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔ

«Մաքսային ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է մաքսային մարմինների հանրային ծառայողների կողմից, ի թիվս այլ հատուկ միջոցների, ծառայողական շների կիրառման հնարավորությունը, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի 4 կետերով սահմանված են այն նպատակները, որոնց դեպքում մաքսային մարմինների հանրային ծառայողների կողմից կարող են կիրառվել այդ հատուկ միջոցները: Ընդ որում, տվյալ կետերով սահմանված չէ մաքսային մարմինների հանրային ծառայողների կողմից ծառայողական շների կիրառումը մաքսային հսկողության շրջանակներում: Հարկ է նշել, որ ներկայումս ՀՀ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության  Շնագիտական բաժնի (կենտրոնի) կինոլոգները և ծառայողական շները մշտապես հերթապահություն են իրականացնում «Ագարակ» պետական սահմանի անցման կետում, ինչպես նաև նախատեսվում է Շնագիտական կենտրոնի կինոլոգներ և ծառայողական շներ տեղակայել նաև ՀՀ պետական սահմանի մյուս անցման կետերում: ՀՀ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն են դիմում նաև ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներ՝ վերջիններիս կողմից իրականացվող քննչական գործողություններին Շնագիտական կենտրոնի կինոլոգներին և ծառայողական շներին մասնակից դարձնելու նպատակով: Հետևաբար, վերոնշյալ գործընթացներին իրավական կարգավորում տալու նպատակով էլ անհրաժեշտություն է առաջացել մշակել Նախագիծը:

  • project.old_project_time.text

    21.12.2020 - 06.01.2021

  • project.type.title

    Օրենք

  • project.area.title

    Արդարադատություն, Պետական եկամուտներ

  • project.ministry.title

    Պետական եկամուտների կոմիտե

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 3290

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text