Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 19-ի N 1305-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
-
1 - project.vote.yes
-
1 - project.vote.no
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
_____ _____________ 2020 թվականի N ________ Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1305-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագրի» N 1305-Լ որոշման հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ լրացումները.
- հավելվածի 28-րդ կետի 1-ին ենթակետի՝
ա. «ժզ.» պարբերությունում «հետո» բառից հետո լրացնել «՝ մեկամսյա ժամկետում» բառերը,
բ. «իդ.» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «իե.» պարբերությամբ՝
«իե.տոհմային կենդանիների ձեռքբերումը (ներմուծման դեպքում նաև ներկրումը) իրականացվում է վարկը հաստատելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում (Նախարարության համաձայնությամբ տոհմային կենդանիների ձեռքբերումը, ներմուծման դեպքում նաև ներկրումը, կարող է երկարաձգվել ևս մեկ ամսով)»։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ՝ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
project.old_project_time.text
12.01.2021 - 27.01.2021
-
project.type.title
Որոշում
-
project.area.title
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
project.ministry.title
Էկոնոմիկայի նախարարություն
project.views.title 4905
project.print.title