06.02.2021
Այս ուրենք հասել, որ ընդամենը մի քանի աշխատանքային օրը կարող է փրկի ռեսպուբլիկան։ Գուցե մտածե՞ք աշխատողների եկամուտները ավելացնելու և կյանքը բարելավելու ուղղությամբ կամ ստվերային տնտեսությունը վերացնելու մասին։
20 - project.vote.yes
155 - project.vote.no
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
««Հայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը աշխատանքային օրեր սահմանելու նպատակահարմարությամբ:
Համաձայն Աշխատանքային օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասի՝ ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային օր։
Ներկայումս ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը գերազանցում է շատ զարգացած և առավել ևս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թվին։
Տոն և հանգստյան օրերը, պայմանավորված ոչ աշխատանքային լինելու հանգամանքով, իրենց ազդեցություն են թողնում ինչպես համախառն ներքին արդյունքի, այնպես էլ տնտեսության հիմնական ոլորտների արտադրանքի (ծառայությունների) թողարկման ծավալների վրա, արտաքին տնտեսական գործունեության (արտահանման և ներմուծման ծավալներ) իրականացման վրա, ինչպես նաև տեղական և օտարերկյա գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների իրականացման վրա։
Էկոնոմիկայի նախարարության կողմից փորձ է արվել գնահատել տնտեսության և առանձին ճյուղերի վրա Նախագծով առաջարկվող 5 հանգստյան օրերի (դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը) որպես աշխատանքային օրեր սահմանելու ազդեցության չափը։
Մեթոդաբանություն։
Տնտեսության հիմնական ճյուղերի (արդյունաբերություն, գյուղատնտեսություն, շինարարություն, առևտուր և ծառայություններ) 2015-2020թթ․ հունվար ամսվա և համախառն ներքին արդյունքի 2015-2019թ․թ․ 1-ին եռամսյակի տվյալների հիման վրա հաշվարկվել է նշված ցուցանիշների միջին օրական թողարկման ծավալը, որի հիման վրա հաշվարկվել է լրացուցիչ 5 աշխատանքային օրերի գնահատվող թողարկման ծավալները։
Գնահատման արդյունքներ
2015-2020թթ․ հունվար ամիս
Գնահատման արդյունքներով՝ 5 լրացուցիչ աշխատանքային օրերի դեպքում այլ հավասար պայմաններում՝
Նախագծով առաջարկվում է դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանել աշխատանքային օրեր՝ ելնելով երկրի ներսում և արտաքին աշխարհի հետ տարաբնույթ ծառայությունների իրականացման և անխափան գործունեության հրամայականից։
Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից։ Նախագիծը տեղադրվել է e-draft.am կայքում։
Ներկայացված օրենսդրական նախաձեռնության արդյունքում դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը կսահմանվեն որպես աշխատանքային օրեր և կապահովվի սոցիալ-տնտեսական և ֆինանսական համակարգերի բնականոն գործունեությունը, ինչը դրական ազդեցություն կունենա առևտրի, արդյունաբերության, ծառայությունների թողարկման ծավալի և այլ բնագավառների վրա։
project.old_project_time.text
21.01.2021 - 06.02.2021
project.type.title
Օրենք
project.area.title
Էկոնոմիկա
project.ministry.title
Էկոնոմիկայի նախարարություն
project.views.title 14685
project.print.title06.02.2021
Այս ուրենք հասել, որ ընդամենը մի քանի աշխատանքային օրը կարող է փրկի ռեսպուբլիկան։ Գուցե մտածե՞ք աշխատողների եկամուտները ավելացնելու և կյանքը բարելավելու ուղղությամբ կամ ստվերային տնտեսությունը վերացնելու մասին։
03.02.2021
Հետաքրքիր է, թե ինչպես է ստացվում, որ ամեն նոր եկող կառավարության անդամ, և նույնիսկ նոր եկող իշխանություն ինչ-որ պահի սկսում է առաջ տանել այս նույն թեզը՝ չեղարկել Սուրբ Ծննդյան տոները։ Խորը կասկածների տեղիք է տալիս, որ բոլորն, ովքեր գալիս են իշխանության, ունեն ինչ-որ տեղից հրահանգված նույն օրակարգը՝ վերադարձնել Սովետական Միությունը, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը։ Որքան էլ փորձ արվի ձևացնել, որ այս մտահաղացումը ժամանակակից է, հավատացնում եմ, այն շատ հին է, քանի որ Christmas Holidays կոչվածը, բացի մահմեդական աշխարհից ու սակավաթիվ ստալինիստական բռնապետություններից, ամենուր հանդիսանում է դարերից եկող և տարվա ընթացքում մարդկանց կյանքի կարևորագույն մասը։ Սովետական միության կողմից տարվող բռնի ապամշակութացման ու գաղութացնող քաղաքականության օրակարգն էր ջնջել Ծննդյան տոները մարդկանց գիտակցությունից, «լավանալ» այդ հասկացությունը ուղեղներից, և փոխարինել այն «Կրեմլյան աստղով» տոնածառով ու Մոսկվայից հեռարձակվող կարճաժամկետ ամանորյա անբովանդակ հանդեսով։ Եթե իհարկե կառավարությունը հանրության թշնամին չէ, ապա լիովին անհասկանալի է, թե ինչպես է, որ բոլոր ոլորտներում ծայրահեղ հումանիտար ու սոցիալ-տնտեսական ճգնաժամեր ապրող, հետամնաց, աղքատ, օրենքի գերակայության ու ժողովրդավարությանը այդպես այդպես էլ չհասած, աշխարհի տնտեսությունից կտրված (ԵԱՏՄ-ում լինելու պատճառով), թունավորված ընդերք և աղտոտված օդ ունեցող, ոչ մի ժամանակակից ենթակառուցվածք չունեցող երկրում հանկարծ անհրաժեշտ դարձավ գողանալ մարդկանցից Ծննդյան տոները։ Այս մտահաղացումը հին է նաև, որովհետև շատ դարեր առաջ էր, երբ արքունիքները մարդկանց զրկում էին իրենց կարևոր արժեքներից՝ արքունիքի սեփական հարմարության ու շահի համար։ Մեր օրերում, կառավարության խնդիրը ոչ թե միջազգային պայմանագրերին խանգարող տոներ ջնջելն է, այլ տոներին, աշխատանքային իրավունքներին ու հարմար կյանքին խանգարող պայմանագրեր չստորագրելը։ Ոչ թե այլ երկրների աշխատանքային օրերին հարմարվելու մեջ է, այլ ուրախ լինելու, որ ինքնիշխան պետությունը ունի իր սեփական, տարբերվող տոները։ Ոչ թե ՀՆԱ-ի աճ ապահովելու մեջ է, այլ կյանքի որակ ապահովելու։ Ոչ թե մարդկանց աշխատացնելու մեջ է, այլ հակառակը՝ մարդկանց քիչ աշխատացնելու, բայց կյանքը բարելավելու մեջ։ Ոչ թե Սովետական Միություն վերադառնալն է, այլ Եվրոպա ձգտելը։ Այնպես որ, տնտեսություն զարգացնելու համար, առաջարկում եմ զբաղվել ավելի օգտակար ու իմաստալից գործով, օրինակ՝ դուրս գալ ԵԱՏՄ-ից, և չվերականգնել ԽՍՀՄ-ը։ Իսկ Ծննդյան տոներ գողանալու ցանկությունը բավարարելու համար, Նախագծի հեղինակներին առաջարկում եմ Նեթֆլիքով դիտել How the Grinch Stole Christmas (Гринч – похититель Рождества) արդեն դասական դարձած անիմացիոն ֆիլմը և սահմանափակվել դրանով։
03.02.2021
Նախագծով համեմատության մեջ են դրվում երկու կատեգորիաներ՝ պետական տոները և աշխատողների ամենամյա արձակուրդը։ Տոները (և հիշատակի օրերը) հանրային, ազգային, մշակութային, կրոնական, պատմական կամ պետական նշանակության իրադարձությունը կամ ավանդույթը նշելու ու դրան հարգանքի տուրք մատուցելու համար ընտրված օրեր են։ Պետության կողմից այդ օրերի հռչակումը միտված է պետական մակարդակով կարևորելու տվյալ տոնի հետ կապված մշակութային ու ազգային բովանդակությունը։ Պետական տոները հռչակվում են ոչ թե աշխատողներին արձակուրդ տալու, այլ վերը նշված տրամաբանությամբ։ Հայաստանի Հանրապետությունում կան բազմաթիվ տոներ և հատուկ նշանակության օրեր, որոնք հանդիսանում են աշխատանքային օրեր։ Ոչ աշխատանքային են համարվում տարվա մեջ տոների փոքր մասը միայն, այն պատճառով, որ դրանք ունեն ավելի կարևոր մշակութային ու պետական նշանակություն։ Նախագիծն առաջարկում է վերացնել թե՛ տեղական, թե՛ համաշխարհային մշակույթի առումով կարևորագույն նշանակության տոներ, որոնցից են Ամանորը, որը պատմականորեն ու ավանդաբար Հայաստանում և աշխարհի երկրների մեծ մասում ներառում է Ամանորի նախօրեն (New Year՛s Eve), որը նշվում է դեկտեմբերի 31-ին, և, ի դեպ, ոչ աշխատանքային օր է հանդիսանում մի քանի տասնյակ երկրներում։ Հայաստանում, ինչպես և մյուս հետխորհրդային երկրներում Նոր տարին մեծ շուքով է նշվում։ Հայտնի է, որ Խորհրդային միությունը վարում էր հակակրոնական քաղաքականություն և այդ պատճառով մեծ նշանակություն էր տվել հենց Ամանորին՝ հակադրելով այն Սուրբ Ծննդյան տոներին։ Խորհրդային միության փլուզումից հետո այդ ավանդույթները դեռ պահպանվում են և Հայաստանում շատ դեպքերում Նոր տարվա տոնն ավելի է կարևորվում, քան Սուրբ Ծննդյան տոները: 2009 թվականի դեկտեմբերի 10-ին ընդունված օրենքով պետական տոներ հռչակվեցին Ամանորը, Նախածննդյան օրերը և Սուրբ ծնունդը։ Դրանով կարևորվեց Աստվածահայտնության օրը կամ Քրիստոսի ծննդյան տոնը, որը նշում են աշխարհի բոլոր քրիստոնյա ժողովուրդները։ Այդ օրենքով Հայաստանը միացավ ամբողջ քրիստոնեական աշխարհին և սկսեց տոնել Քրիստոսի ծննդյան տոնը։ Իսկ տոների տևողությունը սահմանվեց 31-ից մինչև 7-ը շատ պարզ պատճառով․ այդ որոշումով Հայաստանի Հանրապետությունը նպատակ դրեց վերահաստատել Սուրբ Ծննդյան տոների կարևորությունն ու ինտեգրել այն հասարակության գիտակցության մեջ։ Այժմ առաջարկվում է վերադառնալ նախկին մշակույթին և վերացնել Նախածննդյան տոները, որոնք իրենց մեջ ներառում են տարվա մեջ ամենակարևոր օրերից մեկը՝ Ճրագալույցը (Christmas Eve): Քրիստոնեական աշխարհում չորս տասնյակից ավելի երկրներում Ճրագալույցը (դեկտեմբերի 24-ը) բացի տարվա ամենահիմնական տոնը լինելուց, նաև ոչ աշխատանքային օր է։ Ոչ քրիստոնեական շատ երկրներում այն ևս տոնում են, քանի որ Ծննդյան տոները վաղուց մշակութային ֆենոմեն են և քաղաքակիրթ աշխարհի ինքնության կարևորագույն ու անբաժան մասնիկն են կազմում։ Սուրբ Ծննդի օրվա հաջորդ օրը Եվրոպական տարածաշրջանի երեք տասնյակ երկրներում նշվում է և ոչ աշխատանքային օր է հանդիսանում «Boxing day»-ը, որն իր խորհրդով նման է հայկական հետ-Ծննդյան մեռելոցին։ Վերացնելով Ծննդյան տոների և Ամանորյա տոների ամբողջականությունը՝ Հայաստանը հեռացվում է միջազգային հանրությունից ու զրկվում մշակութային, կրոնական ու քրիստոնեական ինքնությունից։ Անթույլատրելի ենք համարում տնտեսական բնույթի հիմնավորումներով վերացնել պատմականորեն ազգային կենցաղի ու մշակույթի անբաժանելի մաս դարձած, ինչպես նաև Հայաստանի՝ միջազգային համայնքին պատկանելիությունն ապահովող տոները։ Հարկ է նշել, որ միայն օրենսդրությամբ չէ, որ տոներն առաջանում կամ անհայտանում են։ Հանրությունը միևնույն է շարունակելու է նշել մշակույթի կարևորագույն մաս կազմող Ամանորի նախօրեի, Նախածննդյան ու Հետծննդյան օրերը, նույնիսկ, եթե դրանք պաշտոնապես լինեն աշխատանքային։ Դա պարզապես բերելու է աշխատանքային հարաբերություններում լրացուցիչ բարդությունների, իսկ աշխատանքի արդյունավետությունը դրանից չի բարձրանալու, եթե ոչ հակառակը։