«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը
-
0 - project.vote.yes
-
0 - project.vote.no
«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է 2014 թվականի դեկտեմբերի 11-ի Հայաստանի Հանրապետության կառավարության N 1404-Ն որոշման և 2019 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության վարչապետի N 1408-Լ որոշման կետերը կատարելու պահանջից։
Ներկայումս համապատասխան թույլատվական փաստաթուղթ ստանալու համար տնտեսավարող սուբյեկտները կախված գործող օրենսդրությունից լիազոր մարմին են ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթերը` փոստով կամ առձեռն, ինչպես նաև նշված տնտեսավարող սուբյեկտները լիազոր մարմնի պահանջով տրամադրում են նաև լրացուցիչ՝ առձեռն կամ ուղեկցող գրությամբ (փոստով): Նշված գործընթացի էլեկտրոնային դարձնելու նպատակով, մասնավորապես «Մեկ կանգառ, մեկ պատուհան» ՀՀ արտաքին առևտրի հարթակի և պետական կառավարման մարմինների միջև «փոխգործելիության» հարթակի ներդրման, ինչպես նաև ծրագրային լուծման նպատակով իրականացվում է «Միասնական հայտ» համակարգի ներդրումը, որի արդյունքում նախատեսվում է համապատասխան թույլատվական փաստաթղթերը ստանալու դիմումը, ինչպես նաև դրանց ուղեկցող փաստաթղթերը լրացնել և ներբեռնել էլեկտրոնային եղանակով:
-
project.old_project_time.text
01.03.2021 - 16.03.2021
-
project.type.title
Որոշում
-
project.area.title
Արդարադատություն, Պետական եկամուտներ
-
project.ministry.title
Պետական եկամուտների կոմիտե
project.views.title 3391
project.print.title