project.favorite.title
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՄԵԿ ՍԱՆԻ ՀԱՇՎԱՐԿՈՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
9 - project.vote.yes
-
0 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 01.04.2021 06:12:31 | Բարև Ձեզ, 9-րդ մասի 8-րդ կետը՝ գրասենյակային ապրանքների և նյութերի համար նախատեսված ծախսերը, որը յուրաքանչյուր գործող խմբի համար հաշվարկվում է տարեկան 27,9 հազ. դրամի չափով, շատ քիչ է նախատեսված, իսկ մանկապարտեզի փաստաթղթավորումը կազմակերպելու համար ընդհանրապես գումար նախատեսված չէ։ Խնդրում եմ վերանայել։ Կանխավ շնորհակալություն |
Նախադպրոցական ուսումնական հստատությունների վարչական կարիքների համար նախատեսված գրասենյակային ապրանքների և նյութերի գծով ծախսերը ներառված են այլ ծախսերի մեջ, իսկ Կարգի 9-րդ կետի 8-րդ ենթակետով սահմանված գրասենյակային ապրանքների և նյութերի՝ յուրաքանչյուր գործող խմբի համար նախատեսված ծախսի տարեկան 27,9 հազ. դրամ գումարն ունի համապատասխան հաշվարկ-հիմնավորումներ (խաղալիքներ, ուսումնաօժանդակ նյութեր և այլն):
Միաժամանակ, ցանկալի կլիներ, որ Ձեր պնդումն առ այն, որ 27.9 հազար դրամ գումարը բավարար չէ, հիմնավորվեր համապատասխան հաշվարկներով:
|
|||
2 | 06.04.2021 06:16:28 | Բարև Ձեզ, ի պատասխան իմ առաջարկի գրասենյակային ապրանքների և նյութերի համար նախատեսված ծախսերը, որը յուրաքանչյուր գործող խմբի համար հաշվարկվում է տարեկան 27,9 հազ. դրամ, նշել եք, որ նախատեսված է խաղալիքների, ուսումնաօժանդակ նյութերի և այլնի համար, սակայն 9-րդ կետի, 9-րդ ենթակետն է ենթադրում ուսումնամեթոդական, ուսումնաօժանդակ ձեռնարկների, ուսումնադիտողական նյութերի և ուսումնադիդակտիկ պարագաների համար նախատեսված ծախսեր։ Նախատեսված 27,9 հազար դրամը յուրաքանչյուր ամիս կազմում է 2,325 հազար դրամ, որը շատ քիչ է ուսումնական գործընթաց կազմակերպելու համար։ Խնդրում եմ պարզաբանեք Կանխավ շնորհակալություն |
Ձեր պնդումը առ այն, որ կարգով նախատեսված 9-րդ կետի 8-րդ ենթակետի՝ գրասենյակային ապրանքների և նյութերի համար նախատեսված ծախսերը, որը յուրաքանչյուր գործող խմբի համար հաշվարկվող տարեկան 27,9 հազ. դրամը բավարար չէ, խնդրում ենք հիմնավորել:
|
|||
3 | 01.04.2021 14:21:46 | Որպեսզի բոլորը ստանան միևնույն չափի աշխատավարձ 50% ֆինանսավորումը պետությունը ապահովվի50%-ը համայնքը |
Ներկայացված նախագիծը վերաբերում է պետական բյուջեից 1 սանի հաշվարկով ՆՈՒՀ-երի ֆինանսավորմանը
|