base.notification_banner.text
project.favorite.title

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1666-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
1 06.04.2021 12:09:22 Առկա է առարկություն մասնավորապես,որ ավելացրել էք վերջին 10 տարում հանրակացարանի սենյակի վաճառքի մասով։ Ոչ համաչափ էք դիտարկում խնդիրը։ Նախ եվ առաջ ինչու վերջին 10 տարին։ Եթե տաս տարուց առաջ մարդ ունեցել է բնակարաններ եվ օտարել է դա իրեն տրամադրում էք ԲԳՎ, իսկ մարդ որը 30 տարի է ապրում է հանրակացարանում եվ վերջին տարում առօրյա խնդիրների համար վաճառել է հանրակացարանի սենյակներից մեկը ապա չէք տրամադրում։ Իսկ հաշվի չէք առնում որ մինչ 2019 թվականը փախստականներին վստահեցրել էին որ իրենց բնակարանի հարցը չի կարող լուծվել, քանի որ պետբյուջեով գումար չկա, դրա փոխարեն կարող եք սեփականաշնորհել ժամանակավոր կացարանների։ Ինչու այդ որոշումը ի սկզբանե չէին ընդունել, ստացվում է առաջին, երկրորդ փուլերով հանրակացարանի վաճառքի փաստը չէր դիտարկվում, իսկ երրորդ փուլում նախագիծ էք ներկայացնում եվ փոփոխություն անում։ Հավաստիացնում եմ, որ մի շարք փախստականներ դիմելու են դատարան։
2 06.04.2021 12:19:06 Ադրբեջանից բռանգաղթված ընտանիքները նախորդ 30 տարիների ընթացքում ընդլայնվել են, երեխաները առանձին ընտանիքներ են կազմել և որոշ դեպքերում դուրս են եկել ժամանակավոր կացարաններից, սակայն պնդում են ԲԳՎ ստանալու իրենց իրավունքը։ Խնդրին լուծում տալու համար անհրաժեշտ է որոշման մեջ ամրագրել որ ԲԳՎ-ի տրամադրման շրջանակներում Ադրբեջանի Հանրապետությունից բռանգաղթված ընտանիքի կազմը որպես մեկ միասնական ընտանիք է դիտարկվում նույն ժամանակավոր կացարանում փաստացի բնակվելու փաստի հիման վրա. Այս կետը լրիվ անհիմն է։ Ինչ էք կարծում փախստականի երեխան որ արդեն մոտ 30 տարեկան է, ամուսնացել է ընտանիք է կազմել պետք էր բնակվել ծնողների հետ 18քմ առանց կոմունալ հարմարության կացարանում? Պարզ չէ որ դուրս է գալու այդտեղից։ Օրենքով ստուգեք գուցե այդ քաղաքացին վարձով է բնակվում սեփականություն չունի, ինչու եք ամեն ինչ անում որ ԲԳՎ չտաք։ 30 տարվա ընթացքում այդ մարդկանց համար վերջապես նորից հույս արթնացավ որ նորմալ բնակարան կունենան բայց նորից ամեն ինչ անում էք որ չլինի դա։
home.european_union.image_alt
home.european_union.text