project.favorite.title
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ԿԱՑԱՐԱՆԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԿԱՄ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
9 - project.vote.yes
-
0 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 22.04.2021 09:40:41 | Հարգելիներս ,նաև հաշվի է պետք առնել ,որ ընտանիքը կարող է բացասական վարկային պատմություն ունենալ ,կամ լինել սև ցուցակներում:Քանի որ պետությունն է սուբսիդավորում այս ծրագիրը ուրեմն օետք է հասանելի լինել բոլորին անխտիր ,ովքեր ունեն տան կարիք: |
Առաջարկությունն ընդունվել է ի գիտություն: Նախագծով սահմանվում է, որ ծրագրի շրջանակում մասնակիցներին բազմաբնակարան բնակելի շենքում բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով տրամադրվող ֆինանսական աջակցությունը դրսևորվում է հիփոթեքային վարկերի գծով վարկի մայր գումարի և տոկոսագումարի ամբողջական սուբսիդավորման եղանակներով։ Այսինքն նախագծի շրջանակներում ֆինանսական աջակցության տրամադրման համար բացասական վարկային պատմությունը հաշվի չի առնվելու:
|
|||
2 | 23.04.2021 06:03:56 | Ում ենք դիմում տան համար |
Առաջարկությունն ընդունվել է ի գիտություն: Նախագիծն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2021 թ. հուլիսի 1-ից, որից հետո շահառուները դիմելու են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:
|
|||
3 | 24.04.2021 16:27:22 | Բարև Ձեզ)) Մենք արցախցի ընտանիք ենք։ Ընտանիքս բաղկացած է 6 հոգուց՝ ես, ամուսինս և չորս երեխաներս։ Ունենք բնակարանի խնդիր, քանի որ մեր բնակելի տունը դուրս է եկել մեր վերահսկողությունից։ Ես և ամուսինս ունենք իդեալական վարկային պատմություն , սակայն հիպոտեք ձեւակերպելու համար մեզանից ուզում են աշխատանքից տեղեկանք՝ որը մենք չունենք։ Եթե հնարավոր է մեզ ներգրավվել այս այս ծրագրում, որպեսզի մենք ունենանք բնակարան։ |
Առաջարկությունը չի ընդունվել, քանի որ Նախագծով նախատեսված ծրագիրն իրականացվելու է Հայաստանի Հանրապետությունում կացարանի կարիք ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման խնդրի լուծման նպատակով: Արցախցի ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար նախատեսված են այլ ծրագրեր (միջոցառումներ):
|
|||
4 | 26.04.2021 10:20:22 | առաջարկում եմ անդրադառնալ վարձով բնակվող ընտանիքներին. քանի որ բանկերի միջոցով անհնար է տուն ձեռք բերել իսկՀՀ-ում աշխատավարձն այնքան էլ բարձր չի որ կարողանանք կանկիկ կերպով գնել. 20 տարի և ավել վարձ վճարող ընտանիքների հա դա ուղղակի փրկություն կլինի։ Խնդրում եմ այս հարցը բարձրացնեք ԱԺ-ում կամ այլ համապատասխան կառույցներում։ Շնորհակալություն |
Առաջարկությունն ընդունվել է ի գիտություն: Նախագծով սահմանվում է, որ ծրագրի շրջանակում մասնակիցներին բազմաբնակարան բնակելի շենքում բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով տրամադրվող ֆինանսական աջակցությունը դրսևորվում է հիփոթեքային վարկերի գծով վարկի մայր գումարի և տոկոսագումարի ամբողջական սուբսիդավորման եղանակներով։
|