18.05.2021
Գաղափարը շատ գովելի է, սակայն հաշվի չեն առնվել վերփորձաքննության արդյունքում հաշմանդամության կարգի փոփոխության (2-ից 3-րդ) դեպքում կարգավորումները։
8 - project.vote.yes
0 - project.vote.no
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ նաև Օրենք) 67-րդ հոդվածով սահմանված է, որ «Պետությունը երաշխավորում է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների ծնողների, ամուսնու (կնոջ) մինչև 27 տարեկան զավակների ընդունելությունը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ուսումնական հաստատություններ` ընդհանուր մրցույթից դուրս, առանձին մրցույթով, քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Օրենքի 67-րդ հոդվածով սահմանված կարգավիճակ ստացած սովորողի՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցման հարցի հստակեցմամբ:
project.old_project_time.text
18.05.2021 - 03.06.2021
project.type.title
Օրենք
project.area.title
Կրթություն և գիտություն
project.ministry.title
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
project.views.title 7777
project.print.title18.05.2021
Գաղափարը շատ գովելի է, սակայն հաշվի չեն առնվել վերփորձաքննության արդյունքում հաշմանդամության կարգի փոփոխության (2-ից 3-րդ) դեպքում կարգավորումները։