«Ազգային արխիվի Տավուշի մարզային մասնաճյուղի, Արարատի և Թումանյանի տարածքային ներկայացուցչությունների գործունեությունը դադարեցնելու և Հայասատանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի N1406-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում
-
1 - project.vote.yes
-
1 - project.vote.no
«Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Ազգային արխիվ) տարածքային ստորաբաժանումների ծանրաբեռնվածության անհամամասնությունից ելնելով, ինչպես նաև նպատակ ունենալով արդյունավետ բաշխել Ազգային արխիվի ռեսուրսները՝ անհրաժեշտություն է առաջացել իրականացնել տարածքային ստորաբաժանումների վերակազմավորման մի շարք աշխատանքներ:
Նախագծով առաջարկվում է դադարեցնել «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության Տավուշի մարզային մասնաճյուղի, Արարատի և Թումանյանի տարածքային ներկայացուցչությունների գործունեությունը՝ արդյունքում ուժը կորցրած ճանաչել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1406-Ն որոշման N 3 հավելվածի «11. Տավուշի մարզային մասնաճյուղ», N 4 հավելվածի «4. Արարատի տարածքային ներկայացուցչություն», «12. Թումանյանի տարածքային ներկայացուցչություն» կետերը:
-
project.old_project_time.text
01.06.2021 - 16.06.2021
-
project.type.title
Որոշում
-
project.area.title
Արդարադատություն
-
project.ministry.title
Արդարադատության նախարարություն
project.views.title 2665
project.print.title