base.notification_banner.text
project.favorite.title

Լրամշակվող

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի N 1177-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16 N 1177-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման  նախագծի ընդունման

 

 

1 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի ընդունումը պայմանավորված է «Երեխայի զարգացման կենտրոն ՊՈԱԿ-ի վերակազմակերպման գործընթացը կազմակերպելու և կազմակերպության գործունեությունն անխափան շարունակելու անհրաժեշտությամբ։

Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 27.04.2021թ. նիստի թիվ ԿԱ/76-2021 արձանագրության 27-րդ կետի համաձայն Երևան քաղաքի Նալբանդյան փողոց 106/1 շենքի 90 հասցեում գտնվող ՊՈԱԿ-ի գույքը նախատեսվում է ներկայացնել մասնավորեցման՝ ՊՈԱԿ-ի գործունեության հիմնական ուղղությունը պահպանելու պայմանով, ուստի մինչև մասնավորեցման գործընթացի ավարտը անհրաժեշտություն է առաջացել ՊՈԱԿ-ի սույն թվականի 2-րդ կիսամյակի ֆինանսավորման համար իրավական հիմք նախատեսել:

Միաժամանակ, նշված արձանագրության նույն կետով ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին հանձնարարվել է ներկայացնել ՀՀ կառավարության 16.07.2020թ. թիվ 1177-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ։

Մինչև վերոգրյալ աշխատանքների օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերով իրականացումն ու ՊՈԱԿ-ի գույքի մասնավորեցման գործընթացի ավարտը, անհրաժեշտ է ապահովել առկա կարգավիճակով և ենթակայությամբ ՊՈԱԿ-ի ընթացիկ գործունեության գծով ծախսերի ֆինանսավորումը։

ՊՈԱԿ-ի գործունեության անընդհատության ապահովման անհրաժեշտությունը բխում է ոստիկանության ծառայողների՝ պետական բյուջեի հաշվին՝ 120 և վճարովի հիմունքներով՝ 64 նախադպրոցական կրթություն ստացող երեխաների կրթությունը տարվա կեսից չընդհատելու, այդ ընտանիքների համար լրացուցիչ խնդիրներ չառաջացնելու, պետական ենթակայության կազմակերպության 39 աշխատակիցների աշխատավարձերի և  մյուս պարտադիր ծախսերի գծով պարտքեր չկուտակելու նկատառումներից։

Ըստ այդմ, ՊՈԱԿ-ի 2-րդ կիսամյակի ընթացիկ գործունեության գծով ծախսերի ֆինանսավորումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 16.07.2020թ. թիվ 1177-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն՝ ՊՈԱԿ-ի գործունեության դադարեցման վերջնաժամկետը սահմանելով մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը:

Ըստ նախահաշվարկի, ՊՈԱԿ-ի երկրորդ կիսամյակի պահպանման ծախսերը  կկազմեն  18,8 մլն. դրամ, որից աշխատավարձը՝ 11.6 մլն. դրամ կամ 61,7 % -ը։

 

2 Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի նպատակն է երկարաձգել ՀՀ կառավարության 16.07.2020թ.-ի թիվ 1177-Ն որոշման 6-րդ կետում նշված ժամկետները՝ ապահովելով «Երեխայի զարգացման կենտրոն ՊՈԱԿ-ի գործունեության անխափան գործընթացը մինչև մասնավորեցման գործընթացի ավարտը։

 

3 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը նախապատրաստվել է ՀՀ ոստիկանության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Մինչև մասնավորեցման գործընթացի ավարտը կապահովվի «Երեխայի զարգացման կենտրոն ՊՈԱԿ-ի անխափան գործունեությունը։

 

 

ՀՀ   ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  • project.old_project_time.text

    18.06.2021 - 03.07.2021

  • project.type.title

    Որոշում

  • project.area.title

    Կրթություն և գիտություն

  • project.ministry.title

    Ոստիկանություն

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 3314

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text