base.notification_banner.text
project.favorite.title

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 707-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  2018 ԹՎԱԿԱՆԻ  ՀՈՒՆԻՍԻ  27-Ի N 707-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)

   «Կառավարության  2018 թվականի  հունիսի  27-ի N 707-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծը (այսուհետ` Նախագիծ) մշակվել է հիմք ընդունելով ՀՀ ոստիկանության պետի գրությունը՝ մի շարք նյութեր միջազգային հսկողության ցանկերի մեջ ընդգրկելու վերաբերյալ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Նշված նյութերը հանդիսանում են սինթետիկ (դիզայներական) թմրամիջոցներ, կամ նյութեր, որոնք օգտագործվում են թմրամիջոցներ ստանալու համար (ամֆետամինի, մեթամֆետամին շարքի կամ այլ): Լիզերգինաթթվի ածանցյալները համարվում են թմրամիջոցներ, հսկվում են մի շարք երկրներում, նաև ՌԴ-ում: Հաշվի առնելով միջազգային փորձը՝ սինթետիկ թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի նպատակով առաջարկվում է նշված նյութերի շրջանառության նկատմամբ սահմանափակումներ կիրառել:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

Առաջարկվող նյութերի  ընդգրկումը սույն կառավարության որոշման մեջ ընդգրկելը հնարավորություն կտա  Հայաստանի Հանրապետությունում կանխարգելելու այդ նյութերի ապօրինի  շրջանառությունը:

  1. Ակնկալվող արդյունքը

Հսկողություն կսահմանվի մի շարք սինթետիկ թմրամիջոցների նկատմամբ, որով կկանխվի դրանց ապօրինի շրջանառությունը:

5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

 Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների և իրավաբանական վարչությունների և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունումը ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխության չի հանգեցնի:

 

 

  • project.old_project_time.text

    21.06.2021 - 06.07.2021

  • project.type.title

    Որոշում

  • project.area.title

    Առողջապահություն

  • project.ministry.title

    Առողջապահության նախարարություն

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 4566

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text