base.notification_banner.text
project.favorite.title

Լրամշակվող

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1994-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1994-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է մրցույթ անցկացնելու ժամանակ ի հայտ եկած խոչընդոտները վերացնելու անհրաժեշտությամբ:

 

  • project.old_project_time.text

    28.07.2021 - 12.08.2021

  • project.type.title

    Որոշում

  • project.area.title

    Տրանսպորտ, Տարածքային կառավարման և զարգացման

  • project.ministry.title

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 3227

project.print.title

project.sentences.title

31.07.2021

Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1994-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» որոշման նախագծում առաջարկում ենք. 1. Վերանայել ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ին «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի N 762 և 2007 թվականի հունիսի 21-ի N 819 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1994 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 14-րդ կետի 1-ին ենթակետը՝ համապատասխանեցնելով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին, համաձայն որի Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավոր է սահմանել մրցույթում ներկայացվող տրանսպորտային միջոցներում ներառվող հաշմանդամություն ունեցող անձանց նստեցման և իջեցման համար հարմարեցված ավտոբուսների նվազագույն քանակը, սակայն վերը նշված որոշմամբ հաստատված կարգի 14-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն մրցույթին կարող են մասնակցել այն կազմակերպությունները որոնք ապահովում են տեղաշարժվելու, տեսողության և լսողության խնդիրներ ունեցող անձանց (այսուհետ՝ հաշմանդամություն ունեցող անձ) համար մատչելի կամ հարմարեցված ԳՕՍՏ 30478-96 ստանդարտի պահանջներին համապատասխանող ավտոբուսներ, որոնց նվազագույն քանակը սահմանում են հանձնաժողովները: Միաժամանակ նշված խնդիրը «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանութուն» ՀԿ-ն քննարկել է Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի հետ: Արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանութուն» ՀԿ-ի նախագաին 2021 թվականի ապրիլի 14-ի N 01/13.4/1557-21 գրությամբ հայտնել է, որ. բարձրացված խնդրի ուսումնասիրությամբ պարզ է դարձել, որ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքով՝ համապատասխան ավտոբուսների նվազագույն քանակը սահմանելու լիազորությունը տրված է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, իսկ որոշմամբ սահմանված Կարգով՝ այդ հանձնաժողովին: Մինչդեռ, Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը պետք է համապատասխանեն սահմանադրական օրենքներին և օրենքներին, իսկ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին: Վերոգրյալի հաշվառմամբ՝ բարձրացված հարցի կապակցությամբ գրություն է հասցեագրվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որով առաջարկվել է ապահովել իրավական ակտերի համապատասխան դրույթների համապատասխանությունը գործնականում խնդիրներից խուսափելու համար: Ի պատասխան՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացրել են, որ ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ին «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի N 762 և 2007 թվականի հունիսի 21-ի N 819 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1994 որոշմամբ հաստատված կարգի 14-րդ կետի 1-ին ենթակետի և Օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասի համապատասխանության հարցի քննարկման արդյունքում Որոշումը լրամշակվել է և սահմանված կարգով կներկայացվի հաստատման: Սակայն փաստացի կարելի է արձանագրել, որ Որոշումը ոչ լրամշակվել, ոչ էլ սահմանված կարգով ներկայացվել է հաստատման, ավելին, անգամ Որոշմամբ հաստատված կարգում փոփոխություն նախատեսելու դեպքում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը չի նախատեսում կարգավորել վերը նշված խնդիրը:

31.07.2021

Որոշման նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետի «կազմակերպությունը երթուղային ցանցը կազմակերպող մարմնի տրամադրված հաշվեհամարին է փոխանցում երթուղիները սպասարկելու մրցույթ անցկացնելու մասին հայտարարությամբ սահմանված քանակով ավտոբուսների ընդհանուր արժեքի 1.5 տոկոսին համարժեք գումար» պայմանը հստակեցման կարիք ունի, ինչ հաշվեհամարի մասին է խոսքը, կամ ինչպիսի հաշվարկի արդյունքում է ընտրվել 1.5 տոկոս երաշխիքը: Կամ «երթուղային ցանցը կազմակերպող մարմնի հետ սպասարկման պայմանագիր կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում փոխանցվում է N 12 ձև-ում նշված հաշվեհամարին» կամ «Մրցույթին մասնակցելու իրավունք չստացած կամ մրցույթը չհաղթող կազմակերպությունների գումարը փոխանցվում է N 12 ձև-ում նշված հաշվեհամարին» դրույթներից ենթադրվում է, որ 1.5 տոկոս երաշխիքը հետ է վերադարձվում փոխադրողին, սակայն անհասկանալի է ինչու դրույթը նման խմբագրությամբ չի շարադրվում, առաջարկությունը վերաբերվում է նաև Ձև N 12-ին:

31.07.2021

Ընդհանուր առմամբ կարծում ենք, որ մրցույթի մասնակցության համար ներկայացվող ֆինանսական պայմանները և պահանջները չեն կարող սահմանվել կառավարության որոշմամբ:

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text