05.08.2021
Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ ունենք հետևյալ առաջարկությունները. Որոշման նախագծով հաստատվող «Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզավորման» կարգի (այսուհետ՝ Կարգ) 8-րդ կետի 1-ին ենթակետի «բ» և «գ» պարբերություններում, 8-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» և «դ» պարբերություններում ու 18-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում սահմանել, որ «գործունեության համար նախատեսված արտադրական բազան» և «գազաբալոնային սարքավորումներ տեղադրելու և (կամ) պարբերաբար վկայագրելու աշխատանքների կատարման համար ներգրավվող բանվորական և ինժեներատեխնիկական անձնակազմի մասնագիտական որակավորումը» պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի «Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման տեխնիկական կանոնակարգը և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման հրահանգը հաստատելու մասին» N 2388-Նորոշման պահանջներին: