base.notification_banner.text
project.favorite.title

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի ԹԻՎ 815-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի ԹԻՎ 815-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.

2021 թվականի ապրիլի 19-ին ընդունվել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք), որի 9-րդ հոդվածի համաձայն` «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասում «Արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարը» բառերը փոխարինվել  է «Կառավարության սահմանած՝ պաշտոնական թարգմանության գործառույթ կատարող կազմակերպության ղեկավարը» բառերով:

Ուստի, հաշվի առնելով վերոգրյալը, ներկայումս անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի «Նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական թարգմանության իրականացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1245-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 815-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ:

2.Առկա իրավիճակը.

«Նորմատիվ իրավաան ակտերի մասին» օրենքի նախին խմբագրությամբ 22-րդ հոդվածի համաձայն` թարգմանության տեքստը ստորագրում է Արդարադատության նախարարը: Փոփոխությունների արդյունքում թարգմանության տեքստն այլևս պետք է ստորագրի Կառավարության սահմանած՝ պաշտոնական թարգմանության գործառույթ կատարող կազմակերպության ղեկավարը:  Մինչև փոփոխությունը եղած խմբագրության հիման վրա ընդունված էր Որոշումը, որը ներկայումս անհրաժեշտ է փոխել:

 

  1. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը.

Նախագծի հիմնական նպատակն է այն համապատասխանեցնել օրենքի կարգավորումներին:

  1. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի «Նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական թարգմանության իրականացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1245-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 815-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխություններ չեն նախատեսվում:

 

  • project.old_project_time.text

    12.08.2021 - 27.08.2021

  • project.type.title

    Որոշում

  • project.area.title

    Արդարադատություն

  • project.ministry.title

    Արդարադատության նախարարություն

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 2834

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text