base.notification_banner.text
project.favorite.title

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի № 1442-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների ընդունումը պայմանավորված է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների տևականության ապահովման, մասնավորապես` ներմուծման ինչպես նաև արտահանման թույլտվությունների դեպքերում տեսչական մարմնի սահմանային հսկիչ կետից կամ մարզային կենտրոնից սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների համար` տնտեսավարողների կողմից անվտանգության սերտիֆիկատ ստանալու պահանջի հետ կապված ավելորդ փաստաթղթային պահանջների կրճատման, վարչարարության նվազեցման, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա 2012 թվականի դեկտեմբերի 25-ի Մաքսային միության մաքսային տարածք այն արտադրանքի (ապրանքների) ներմուծման կարգի մասին հիմնադրույթի վերաբերյալ, որի նկատմամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ թիվ 294 որոշմամբ սահմանված ներմուծման ընթացակարգերի կանոնակարգման և տեխնիկական կանոնակարգերի կիրարկման ընթացքում առաջացած առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման անհրաժեշտությամբ:

  • project.old_project_time.text

    20.08.2021 - 08.09.2021

  • project.type.title

    Որոշում

  • project.area.title

    Էկոնոմիկա

  • project.ministry.title

    Էկոնոմիկայի նախարարություն

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 3436

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text