13.09.2021
կողմ եմ եթե այդ տեղեկությունների ցանկը պետությունը պարտավոր լինի տրամադրել հհ ում 30 տարի և ավել ապրող աազզգութթյամբ հայ հհ քքաղաքացինեերին, և չըտրաամադրի այլազգի չաակեռտավոոր հայերինն և չըծառաայի նրանց շահերին
1 - project.vote.yes
0 - project.vote.no
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«——» «——————» 2021 թվականի №----Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1125-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասը, 26-րդ հոդվածի 28-րդ մասը, ինչպես նաև ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալության պետական միասնական գրանցամատյանի տեղեկություններն ինքնաշխատ եղանակով ստանալու իրավունք ունեցող մասնավոր անձանց խմբերի (ըստ գործունեության տեսակների) ցուցակը հաստատելու մասին» թիվ 1125-Ն որոշմամբ հաստատված հավելվածի՝
1․ 1-ին կետում՝ «տեղեկություններն» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ Կենտրոնական բանկի կողմից գրանցվող իրավաբանական անձանց վերաբերյալ գրանցամատյանում գրառվող տեղեկությունները)» բառերով․
2․ 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով․ «7) իրավաբանական անձանց պետական ռեգիստրի սպասարկման գրասենյակի գործառույթներ իրականացնող անձինք:»։
project.old_project_time.text
30.08.2021 - 15.09.2021
project.type.title
Որոշում
project.area.title
Արդարադատություն
project.ministry.title
Արդարադատության նախարարություն
project.views.title 2668
project.print.title13.09.2021
կողմ եմ եթե այդ տեղեկությունների ցանկը պետությունը պարտավոր լինի տրամադրել հհ ում 30 տարի և ավել ապրող աազզգութթյամբ հայ հհ քքաղաքացինեերին, և չըտրաամադրի այլազգի չաակեռտավոոր հայերինն և չըծառաայի նրանց շահերին