Լրամշակվող
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը
-
0 - project.vote.yes
-
1 - project.vote.no
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 66-րդ հոդվածում՝
1․ 1-ին մասի 8-րդ կետից հանել «կառուցապատված» բառը, իսկ վերջին պարբերությունը ուժը կորցրած ճանաչել,
2․ 2-րդ մասի 1-ին պարբերությունում «11-րդ կետով» բառերից հետո լրացնել «և սույն հոդվածի 3-րդ մասով» բառերը,
3․ լրացնել նոր 3-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ․
«3․ Ընդլայնման նպատակով օտարվող հողամասի վաճառքի գինը սահմանվում է՝ ոչ պակաս քան տվյալ հողամասի կադաստրային արժեքից, տասնհինգ տոկոս ավել գումարի չափով։»։
Հոդված 2․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
project.old_project_time.text
30.08.2021 - 15.09.2021
-
project.type.title
Օրենսգիրք
-
project.area.title
Գյուղատնտեսություն, Շրջակա միջավայր, Էկոնոմիկա, Տնտեսական, Կադաստր
-
project.ministry.title
Էկոնոմիկայի նախարարություն
project.views.title 5368
project.print.title