base.notification_banner.text
project.favorite.title

project.status.accepted

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
26 07.09.2021 12:01:36 Կամ էլ վերացրեք պարտադիր պատվաստումը։Պատվաստումը պիտի լինի կամային։Չէ որ՝ 1.պատվաստանյութերը լիովին փորձարկված չեն,ուստի անվտանգ չեն 2.պատվաստվածները ևս հիվանդանում են ,ու կան տվյալներ ,որ ոմանք անգամ ծանր 3.պատվաստվածները տարածում են վարակը 4.արդյունքում բոլորը դիմակ են կրում ։Ուստի կարելի է սահմանափակվել միայն դիմակ կրելով։ Չի ընդունվել
27 07.09.2021 13:40:59 Եթե սա ճիշտ է ապա սա ազգասպան ծրագիր է Չի ընդունվել
28 07.09.2021 14:37:19 Առաջարկում եՄ սոց. փաթեթի շահառու խմբերի հիվանդանոցային եվ արտահիվանդանոցային պայմաններում իրականացվող հատուկ եվ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ցանկին ավելացնել նաև 14 օրը մեկ ՊՇՌ թեսթավորման հետազոտությունը։ Չի ընդունվել
29 07.09.2021 16:10:23 Եթե անձն արդեն հիվանդացել է և ունի բնական հակամարմիններ, ապա որն է իմաստը արհեստական հակամարմիններ ներարկել օրգանիզմ, առավել ևս, եթե հայտնի չէ հետագայում դրանց բացասական ազդեցության հնարավորությունը օրգանիզմի վրա: Ընդունվել է ի գիտություն
30 07.09.2021 16:10:23 Անտրամաբանական է կրթական հաստատություններում աշխատակիցների պարտադիր պատվաստումը, այն դեպքում, երբ աշակերտների և ուսանողների քանակը տասնյակ անգամներ գերազանցում են և նրանք լինելու են երկարատև անմիջական շփման մեջ: Հիվանդության աճի պայմաններում տրամաբանական կլիներ ժամանակավորապես անցնել օնլայն ուսուցման: Այլապես որևէ դրական արդյունք պետք չի ակնկալել: Չի ընդունվել
31 07.09.2021 16:56:37 Սա մարդու իրավունքների կոպիտ խախտում է: Ոչ ոք իրավունք չունի մարդուն իր կամքին հակառակ պատվաստել կամ այլ որևէ բժշկական միջամտություն կատարել: Յուրաքանչյուր գիտակից Քաղաքացի իրավունք ունի պաշտպանել իր շահերը և պայքարել անօրենությունների համար: Ընդունվել է ի գիտություն
32 07.09.2021 17:00:01 Հարգել մաէդու իրավունքները, և վերջապես՝ հարգել Մարդուն: Ընդունվել է ի գիտություն
33 07.09.2021 17:30:00 Եթե ընդունենք, որ մտահոգ եք բնակչության առողջությամբ, ապա թեստը ևս անվճար դարձրեք, և կամ սոցփաթեթների հաշվին։ Մի ավելացրեք մարդկանց բեռը, մի համալրեք գործազուրկների բանակը։ Չի ընդունվել
34 07.09.2021 17:31:44 Յուրաքանչձուր երկիր պարտավոր է հարգել ու պաշտպանել իր քաղաքացու իրավունքները: Ոչ ոք իրավունք չունի օրենքը շրջանցելով որևէ բժշկական միջամտություն կատարել քաղաքացու հանդեպ, առավել ևս զրկել ու վտարել նրան աշխատանքից: Մարդիկ իրենց խնամակալության տակ ունեն երեխաներ, ընտանիքներ և ձեր քմահաճույքների պատճառով չեն կարող զրկել նրանց հանապազորյա հացից ու ապրուստից: Հետևաբար յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի պաշտպանելու իր սեփական իրավունքները: Չի ընդունվել
35 07.09.2021 17:33:26 Հարգեք քաղաքացու իրավունքները: Ընդունվել է ի գիտություն
36 07.09.2021 18:56:20 Սովորական պայմաններում պատվաստանյութի մշակման և փորձարկման համար անհրաժեշտ է շուրջ 10 տարի։ Պանդեմիայի պայմաններում այդ ժամկետը կրիտիկապես կրճատվել է։ Կարելի է փաստել, որ հետազոտությունների և մշակման արագացված փուլից հետո, Covid-19 դեմ պատվաստանյութերը այսօր փորձարկվում են մարդկանց վրա։ Ելնելով վերոգրյալից, կխնդրեի այս նախագծի հեղինակներին և այն կառույցներին, որոնք իրենց "դիտողություն և առաջարկություն չունենենք"-ն են գրելու ամփոփաթերթում, ծանոթանալ Նյուրենբերգյան օրենսգրքին և, ինչու ոչ, ՀՀ Սահմանադրությանը։ Տիկնայք և պարոնայք, սա երկընտրանք չէ, այլ փորձարկումներին որպես փորձարկվող մասնակցելու պարտադրանք։ Այլապես, ՊՇՌ թեստի համար նույնպես պետք է վճարի պետությունը, ինչպես վճարում է պարտադրվող վակցինացիայի համար։ Դեմ եմ։ Չի ընդունվել
37 08.09.2021 00:08:43 1. Պարտադրեք գործատուին արագ տեստ անելու կետ կազմակերպել աշխատավայրում։ 2. Երբևէ դրական կովիդ տեստ ունենալու դեպքում ազատել այս պրոցեսից։ 3. Պշռ տեստը սարքել անվճար Չի ընդունվել
38 08.09.2021 01:46:16 Մի՛ պատվաստեք իմ պաշտոնը։ Առաջարկում եմ կամավոր փորձարկել շիճուկը առաջարկողների համար, որի արդյունքներից հետո միայն տարածել փորձը։ Չի ընդունվել
39 08.09.2021 02:05:54 Կորոնավիրուսի կանխարգելման համար չեն կարող հարկադրանքով պատվաստել, քանի որ ՀՀ Սահմանադրության 25-րդ հոդվածը չի թույլատրում բժշկական փորձի ենթարկել մարդուն առանց իր համաձայնության: Պատվաստանյութերը փորձարկում չեն անցել, իսկ չփորձարկված պատվաստանյութերի կիրառումը մարդկանց նկատմամբ բժշկական փորձ է, ինչը հակասում է ՀՀ սահմանադրությանը: Չի ընդունվել
40 08.09.2021 02:43:56 Թող լինի կամավոր Չի ընդունվել
41 08.09.2021 04:32:03 Նախագիծը հակասում ե Նույրբերգյան կոդեքսին և Հհ Սահմանադրությանը Չի ընդունվել
42 08.09.2021 04:46:40 Նման մոտեցումը ժողովրդի նկատմամբ ամենաիսկական շանտաժ է կառավարական մակարդակով: Ի՞նչ է, համապետական գործադուլ սկսի ժողովուրդը այս անպատեհ ժամանակին, որ գործադիրը սթափվի՞: Չի ընդունվել
43 08.09.2021 06:46:31 Ես ձեզ չեմ վստահում իմ կյանքի իրավունքը: Նամանավանդ երբ խտրականություն եք դրել: Ընդունվել է ի գիտություն
44 08.09.2021 07:13:08 Անհրաժեշտ է ամենօրյա վիճակագրության մեջ ստուգել, առանձնացնել և ներկայացնել, թե վարակվածների, ծանր հիվանդների և մահվան դեպքերի մեջ քանիսն են պատվաստված։ Եվ այդ ցուցակը պետք է կազմվի բարեխղճորեն, ինչպես դա արվել է ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում։ Էլ չենք խոսում, որ պատվաստման ինտեսիվացման տեմպին զուգահեռ կտրուկ աճել է վարակվածների թիվը, օրինակ` Իսրայելում։ Պատվաստումը պետք է լինի ըստ ցանկության, իսկ հարկադրման դեպքում անթույլատրելի է պատվաստվողի կողմից "համաձայնություն տալու" ստորագրություն վերցնելը։ Չի ընդունվել
45 08.09.2021 09:12:01 Ի՞նչ տրամաբանությամբ պետք է երկու շաբաթը մեկ ՊՇՌ թեստ հանձնել, եթե մարդը կարող է ՊՇՌ թեստ հանձնել ու տասը րոպե հետո վարակվել, կամ հիվանդության պասիվ շրջանում լինել, ստանալ բացասական պատասխան և դրանից մի քանի ժամ հետո դառնալ վարակիչ: Ընդունվել է ի գիտություն
46 08.09.2021 14:03:47 Առաջարկում եմ նախագի հոդված 5-ի 2-րդ կետում սահմանված բացառությունների ցանկում ներառված պաշտոնյաներին՝ ՀՀ նախագահին, Ազգային ժողովի պատգամավորներին, վարչապետին, համայնքի ղեկավարներին և համայնքի ավագանու անդամներին, Մարդու իրավունքների պաշտպանին, Սահմանադրական դատարանի դատավորներին, անկախ պետական մարմնի անդամներին, ինքնավար մարմնի անդամներին, Վիճակագրության պետական խորհրդի անդամներին, վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի դատավորիներին, գլխավոր դատախազին պատվաստել առաջնահերթության կարգով, այնուհետև նրանց առողջական հետազոտությունից հետո, եթե պարզվի որ պատվաստանյութը վնաս չի հասցրել վերջիններիս առողջությանը, պատվաստել ՀՀ մյուս քաղաքացիներին։ Այլապես ստացվում է, որ նշված ցանկում ներառված որոշ պաշտոնյաներ որոշում են դեռևս պատշաճ փորձաքննությունները չանցած պատվաստանյութով պատվաստել մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս, սակայն իրենց առողջությունը չեն դնում ռիսկի տակ և չեն պատվաստվում։ Չի ընդունվել
47 08.09.2021 16:57:55 Եթե պատվաստված մարդը կարող է կրկին վարակվել և այդպիսով դառնա վարակակիր, ապա դրանով կորոնավիրուսի վարակի շղթան չի խզվում և այսպիսով պատվաստվելն իր արդյունավետությունը կորցմում է։ Իսկ եթե բացատրվում է նրանով, որ պատվաստված մարդը վիրուսն ավելի թեթև է տանում, ապա դա իր իրավունքն է, ցանկության դեպքում կպատվասվի, չցանկանալու դեպքում չի պատվաստվի, դա իր կյանքի իրավունքն է, պետք չէ պարտադրել։ Իսկ շրջապատի ավելի ապահովության համար լավ կլիներ թեստ հանձնեին անվճար։ Չի ընդունվել
48 09.09.2021 03:24:26 Պատվաստումների պարտադրումը հակասահմանադրական է և հակասում է նաև մի շարք միջազգային պայմանագրերի ու միջազգային օրինական ակտերի , որոնց միացել է Հայաստանը։ Անօրինական է նաև մարդկանց սեփական միջոցներով պխարբերաբար տեստավորում պարտադրելը կամ աշխատանքի իրավունքից զրկելու փորձը ։ Չի ընդունվել
49 09.09.2021 03:51:16 Չպարտադրել պատ աստումը Չի ընդունվել
50 09.09.2021 03:58:03 Հաշվի առնելով այն փաստը, որ պատվասվածները նույնպես կարող են վարակվել կոռոնավիրուսային հիվանդությամբ, հետևաբար տրամաբանական չէ, որ չպատվաստվածները ՊՇՌ թեստ են հանձնում, իսկ պատվաստվածները կարող են չհանձնել։ Կամ ինչով է բացատրվում, 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնելը, եթե կարող է թեստ հանձնելու հաջորդ օրը հիվանդանալ։ Նախագիծը խիստ անտրամաբանական է, հակասահմանադրական է։ Նև 5․2 կետը լոգիկայից լրիվ դուրս է։ Ճիշտ կլինի նախագիծը չընդունվի։ Չի ընդունվել
home.european_union.image_alt
home.european_union.text