base.notification_banner.text
project.favorite.title

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի N 1419-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՙ       ՚ ----------- 2021 թվականի N       -Ն

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ

6-Ի N 1419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի` առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը և չափերը սահմանելու մասին» N 1419-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 6-րդ կետում «հետևյալ հաջորդական առաջնահերթությունը հաշվի առնելով՝» բառերը փոխարինել «ըստ բնակարանային պայմանների բարելավման հաշվառման վերցնելու տարիների՝ հետևյալ հաջորդական առաջնահերթությամբ.» բառերով.

2) 10-րդ կետում՝

ա. առաջին նախադասությունում «, ընդ որում, Երևան քաղաքում` առնվազն վերջին 10 տարին, իսկ այլ բնակավայրերում` առնվազն վերջին 5 տարին» բառերը հանել,

բ. երկրորդ և երրորդ նախադասությունները հանել:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • project.old_project_time.text

    10.09.2021 - 25.09.2021

  • project.type.title

    Որոշում

  • project.area.title

    Անվտանգություն

  • project.ministry.title

    Պաշտպանության նախարարություն

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 3352

project.print.title

project.sentences.title

24.09.2021

3-րդ կարգի հաշմանդամների մասով, այնքան էլ պարզ չի գրված ընթացակարգը, խնդրում եմ դա էլ հաշվի առնել։

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text