project.favorite.title
Լրամշակվող
«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի թիվ 821 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
7 - project.vote.yes
-
607 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
26 | 18.10.2021 02:09:12 | ՀՀ ոստիկանությունը կարդացել է՞ արդյոք իր հիմնավորումը, հիմնավորում առանց հիմնավորման, լրացուցիչ ֆինանսական, ժամանակի և քաշքշուկի բեռ ՀՀ քաղաքացիների համար։ |
|
|||
27 | 18.10.2021 02:30:49 | Այլ երկրների մուտքի թույլտվությունից կարճ ժամկետով անձնագիր տրամադրելն աննպտակահարմար է։ |
|
|||
28 | 18.10.2021 06:01:40 | Ձե՞ռ եք առնում, ասենք ոչ մի նորմալ հիմք չեք գրել։ Ձեր քեֆով չի լինելու։ Հասկանալի ա արդեն ինչ եք ուզւոմ անեք, հերթերը կմեծացնեք, հետո անձնագիրը արագ տալու համար կոռուպցիոն մեխանիզմներ կմերդնեք, իհարկե օրինական ձևով կանեք, կասեք պետական վճարում արեք 25.000 ու ավել դրամ, որ շուտ ստանաք։ Դե հիմա քչերն են օգտվում դրանից, խիստ արագ գումար ա պետք պետերին երևի։ Կարող ա սխալ եմ, բայց մեկ ա անձանգիրը երկու տարին մեկ վավեր դարձնելով իմ։ժամանակից եք խլում, ամեն անգամ անձնագրային բաժին մտնելը մի հատ մեծ խնդիր ա մեծ հերթեր... |
|
|||
29 | 18.10.2021 06:14:18 | Դարձրեք մի տարի, տենց լավ չի։ |
|
|||
30 | 18.10.2021 06:45:07 | Որն է այս որոշման հստակ պատճառաբանւթյունը՞: Ինչպես են արտերկրում աշխատող հայերը երկու տարին մեկ անձնագիր փոխելու: Երկարաժամկետ ու աշխատանքային վիզաներ ինչպես են հանելու՞: Մտածել ե՞ք այս հարցերի շուրջ: |
|
|||
31 | 18.10.2021 10:44:21 | Նախագծով առաջարկվող փոփոխությունը առաջին հայացքից չեզոք է, սակայն անհամաչափ բացասական ազդեցություն է ունենալու հաշմանդամություն ունեցող քաղաքացիների վրա։ Նախագիծը մշակելիս Ոստիկանությունը հաշվի չի առել անձնագիր ստանալիս կամ փոխանակելիս հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին (այդ թվում՝ հոգեբանասոցիալական և մտավոր հաշմանդամություն, տեսողության, լսողության և տեղաշարժման խնդիրներ ունեցող անձինք և այն անձինք, որոնք ունեն բարձր մակարդակի աջակցության կարիք) հաճախ հանդիպող ընթացակարգային և միջավայրային բոլոր արգելքները, այդ արգելքները շրջանցելու համար առաջարկվող հնարավորությունների կիրառելիությունը, այդ թվում՝ վիճակագրությունը և սոցիալական համատեքստը։ Հաշվի չեն առնվել նաև իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումները. նկարագրված չեն այն խնդիրները, որոնց լուծմանն ուղղված է նախագիծը, առկա չէ միջազգային փորձի ուսումնասիրությունը և ընտրության հիմնավորումը, կարգավորման հնարավոր այլընտրանքային մոտեցումները։ Վերջիններիս բացակայությունը թույլ չի տալիս ամբողջությամբ հասկանալ նախագծի նպատակը, նպատակին այլ միջոցներով հասնելու անհնարինության դեպքում առաջարկել այս կարգավորումից ենթադրվող հետևանքները մեղմացնելու և փոխհատուցելու տարբերակներ։ Նախագծի հիմնավորումներում նաև առկա չեն տեղեկություններ, թե ինչ գործողություններ է ձեռնարկել նախագիծը մշակողը հաշմանդամություն ունեցող քաղաքացիների նկատմամբ կիրառվելիք միջոցի համաչափությունը գնահատելու, անուղղակի խտրականությունը բացառելու համար։ Նախագիծը մշակելիս անտեսվել են Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի՝ Հավասարության և անխտրականության մասին ընդհանուր մեկնաբանություն 6-ը (CRPD/C/GC/6) և Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ եզրափակիչ դիտարկումները (CRPD/C/ARM/CO/1)։ Մասնավորապես, եզրափակիչ դիտարկումներով Կոմիտեն իր մտահոգությունն էր հայտնել կառուցվածքային խոչընդոտների վերաբերյալ, որոնք խանգարում են հաշմանդամություն ունեցող անձանց անձնագիր և նույնականացման քարտ ձեռք բերել մյուսների հետ հավասար հիմունքներով: Կոմիտեն առաջարկել էր Հայաստանի Հանրապետությանը «ձեռնարկել բոլոր միջոցները, որոնք անհրաժեշտ են ապահովելու, որ հաշմանդամություն ունեցող անձինք ձեռք բերեն անձնագրեր և նույնականացման քարտեր մյուսների հետ հավասար հիմունքներով, այդ թվում՝ տրամադրելով խելամիտ հարմարեցումներ՝ մատչելի դարձնելու հանրային գրասենյակները և անձնագրերի տրամադրման ընթացակարգերը»։ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունն առաջարկում է նախագիծը հանել շրջանառությունից, քանի որ այն հակասում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի 5-րդ (Հավասարությունը և անխտարականությունը) և 18-րդ (Տեղաշարժվելու ազատությունը և քաղաքացիությունը) հոդվածներին։ |
|
|||
32 | 18.10.2021 11:03:17 | Առաջարկում եմ նախքան 10 տարի ժամկետը չհիմնավորված կերպով 5 անգամ կրճատելուն անցնելը` նախ փորձել ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը վերազինել այնպես, որ գոնե ժամանակակից հերթագրման համակարգ ունենան, այլապես ներկա իրավիճակում չունեն պայմաններ սպասարկելու 10 տարի վավերականությամբ անձնագրերի փոխարինման հայտ ներկայացնող քաղաքացիներին, 2 տարի վավերականության պարագայում ինչպես են դա իրականացնելու ? Հարգանքով` Փաստաբան Վահե Աստվածատրյան |
|
|||
33 | 18.10.2021 18:19:35 | Էս ինչ նոր դեբիլություն է |
|
|||
34 | 19.10.2021 01:26:10 | Դուք բերում եք որպես հիմնավորում տառակույտ։ Մինչ դեռ սա կարեւոր որոշում է, քանի որ հարյուր հազարավոր արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիների կյանքը բարդացնելու է։ |
|
|||
35 | 19.10.2021 03:08:58 | Ներկայացված հիմնավորումը չի համապատասպանում ՀՀ Նորմատիվ Իրավական ակտերի օրենքի պահանջներին։ |
|
|||
36 | 19.10.2021 08:20:28 | Նախագծի հարգելի հեինակներ հիմնավորում բաժնում իմաստային առումով բացակայում են հիմնավորումները, թե ի՞նչ նպատակ է հետապնդում օրենքի այս փոփոխությունը, ի՞նչ օգուտներ կամ վնասներ կտա այն Հայաստանի Հանրապետությանը և ՀՀ քաղաքացուն։ Հարցը շատ պարզ է, խնդրում եմ հստակ պատասխանել ինչի՞ց ելնելով է որոշվել փոփոխել անձնագրի վավերացման ժամկետը 10--ից նվազեցնելով 2-ի և ինչու՞ հենց 2 տարի, միգուցե ավելի նպատակահարմար է սահմանել1, 3, 4, 6 կամ 15 տարի։ Ի՞նչ խնդիր է լուծվում այս փոփոխությամբ։ Առաջարկում եմ հետ կանչել այս փոփոխությունը և կրկին ներկայացնել պատշաճ հիմնավորմամբ։ Միգուցե այս փոփոխությունը մեծ օգուտնե՞ր կբերի մեզ։ Քանի դեռ չկա հիմնավորում դժվար է ճիշտ գնահատել սա։ Եթե անգամ լավ բան եք մտածել ճիշտ չի ներկայացված։ |
|
|||
37 | 19.10.2021 08:48:26 | Խնդրում եմ բացատրել, թե տվյալ օրենքի դեպքում ինչպես է կարգավորվում վիզայի հարցը։ Այսինքն,օրինակ մուլտի վիզա ստանալ հնարավոր չի լինի և որևէ դեսպանատուն 2 տարուց ավել ժամկետով մուտքի արտոնագիր չի տրամադրելու? Այսինքն, ՀՀ քաղաքացին, եթե աշխատում է այլ երկրում որպես ՀՀ քաղաքացիղ ստիպված է 2 տարի անց պարտադիր վերադառնալ նոր անձնագրի ձեռքբերման համար։ Եվ ինչու պետք է քաղաքացին 2 տարին մեկ վճարի նոր անձնագրի համար։ Օրենքը ունի շատ բացեր և որևէ հիմնավորում չկա։ Իհարկե աբսուրդ է սա վավերացնելը։ Եթե ոչ 10 տարի, գոնե 5 կամ 8։ Տպավորություն է, որ գումար աշխատելու մեթոդ է ,պետք է գոհ լինել որ կես տարին մեկ նոր անձնագրի պահանջ չկա? Կամ,որն է հիմնավորումը, որ կենսաչափական անձնագիրը 10 տարի վավեր է, իսկ մյուսը' ոչ։ Եթե նույն քաղաքացին է, ինչով է հիմնավորվում? |
|
|||
38 | 19.10.2021 09:24:05 | Այս նախագիծը հիմնավորում չունի?: Գրված է, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով կսահմանվի 2 տարի առավելագույն ժամկետ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի համար, դրանով իսկ կիրագործվի Պետաիրավական նախարարական կոմիտեի 29.09.21թ. նիստում տրված հանձնարարականը (ԿԱ/174-2021):»: Հանձնարարական կատարելը նախագծի ընդունման նպատակ կամ հիմնավորում լինել չի կարող: Հարգելի կառավարություն, հիմնավորումներ կան, թե ուղղակի հանձնարարականներ են կատարվում? |
|
|||
39 | 19.10.2021 09:53:44 | Իմաստը՞։ |
|
|||
40 | 19.10.2021 15:48:33 | Նշված փոփոխությունը հակասում է օտարերկրյա պետությունների այցելությունների վիզաների տրամադրման կարգին, առ այն որ վիզաները տրամադրվում են 2-5 տարվա վավերականության ժամկետով, իսկ որոշ դեպքերում մինչև 10 տարի ժամկետով։ Անձնագրի 2 տարվա վավերականության ժամկետի դեպքում սահմանափակվում է ֆիզ անձի իրավունքը դիմելու երկարաժամկետ վիզա ստանալու համար, քանի որ ըստ Եվրոմիության և ԱՄՆ հյուպատոսական կարգավորումների վիզայի տրամադրման համար անձնագրի վավերականության ժամկետը պետք է լինի վերադարձի ամսաթվից ևս 3 ամիս։ Անձնագրի 2 տարվա վավերականությունը սահմանափակում է այս կարգավորումը և խախտում ֆիզ անձի իրավունքը ձեռք բերելու երկարաժամկետ վիզա, թե կրթական, աշխատանքային, թե տուրիստական, թե գործնական այցելությունների։ Բացի դրանից բոլոր զարգացած և զարգացող երկրներում հիմնական անձնագիրը տրվում է 10 տարի ժամկետով։ Խիստ հակասական այս նախագիծը պետք է հետ կանչել և լրամշակել, սահմանելով 10 տարի ժամկետ, կամ հանել շրջանառությունից։ |
|
|||
41 | 20.10.2021 07:36:27 | Սույն որոշման նախագծի հեղինակները ընդհանրապես մոռացել են Արցախի քաղաքացիներին, քանի որ վերջիններիս չեն տրամադրում նոր (բիոմետրիկ) անձնագրեր։ Առաջարկում եմ որոշումը ընդունելու հետ միասին հնարավորություն ստեղծել, որպեսզի արցախցիները նույնպես կարողանան ստանալ նոր (բիոմետրիկ) անձնագրեր։ Այլապես այս որոշումը դիտարկվում է որպես նպատակային և միտումնավոր քայլ, որը երկու տարուց հետո կզրկի արցախցիներին ՀՀ քաղաքացիությունից։ |
|
|||
42 | 20.10.2021 07:41:18 | Խնդրում եմ հիմնավորել ինչ իմաստ ունի դարձնել 2 տարի, դրանով սահմանվում է, որ անձը յուրաքանչյուր 2 տարին մեկ պետք է դիմի անձնագրային և վիզաների վարչություն, սպաի 1 ամիս նոր ստանա անձնագիր, որի համար պետք է վճարի X գումար: Ոչ մի նորմալ երկրում նամն բան չկա, քանի որ դա հանգեցնելու է մի շարք բյուրոկրատական խնդիրների և նույնիսկ հիմա ՀՀ-ում անձնագրեր չկան և մարդիկ 2-3 ամիս սպասում են, որ անձնագիր բերեն ՀՀ և նոր դիմեն: Իմ կարծիքով շատ սխալ որոշում է: |
|
|||
43 | 21.10.2021 04:32:08 | Որպես ՀՀ քաղաքացի' ոչ միայն առաջարկում, այլ նաև պահանջում եմ չկատարել ոչ մի փոփոխություն գործող օրենքում։Խուսափել ապազգային քայլերի հիմքերը դնելուց և չփորձել ազատ տեղաշարժի խոչընդոտներ ստեղծել։ |
|