base.notification_banner.text
project.favorite.title

Լրամշակվող

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 393-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
1 21.11.2021 01:42:33 Փոփոխությունը սահմանում է վերապատրաստող մասնագետների համար առնվազն մեկ տարվա վերապատրաստման փորձառություն ունենալու չափանիշ։ Առաջարկում եմ հստակեցնել պահանջվող վերապատրաստման փորձի բնույթը։ Արդյո՞ք վերապատրաստման ցանկացած փորձառություն կարող է հիմք հանդիսանալ տնօրենի վերապատրաստում իրականացնելու համար։ Նախընտրելի է մասնագետները տնօրենների հետ աշխատանքի և տնօրեններին մասնագիտական զարգացում ապահովելու փորձ ունենան։Առաջարկվող լրացում․ <<Վերապատրաստող մասնագետները պետք է ունենան տնօրենների մասնագիտական զարգացման առնվազն մեկ տարվա փորձառություն>>․ Ձեր դիտարկումը այնքան էլ հիմնավոր չէ, ավելի նեղ շրջանակ է նախատեսում, ինչը կարող է լրացուցիչ խնդիրներ առաջացնել մասնագետների ընդգրկման հարցում:
2 27.11.2021 15:21:08 Վերապատրաստող կազմակերպության ընտրությանը մասնակցել կարողանալուն առնչվող Նախարարության կողմից սահմանված և պաշտոնապես հրապարակված պայմանների և չափանիշների ցանկում մարզում գործող կազմակերպությունների դեպքում կադրերի կայուն հոսունության ապահովման խնդրով պայմանավորված, հատկապես, անհրաժեշտություն է առաջանում <առնվազն մեկ տարվա վերապատրաստման փորձառություն ունեցող մասնագետները> պահանջը մի փոքր մեղմացնել՝ վերաձևակերպելով, օրինակ, այսպես՝ <վերապատրաստող մասնագետներ, որոնց 70 %-ն ունեն առնվազն մեկ տարվա վերապատրաստման փորձառություն ՀՈւՀ ղեկավար կադրերի վերապատրաստման ոլորտում>: Վերապատրաստումների գործընթացում փորձառություն չունեցող մասնագետի ընդգրկումը, որքան է դա պահանջված լինի, չի կարող արդյունավետություն ապահովել, և նշված փոփոխության անհրաժեշտությունը կարող է չառաջանալ, քանի որ երաշխավորված կազմակերպությունները վերապատրաստումներ կազմակերպում են նաև մարզերում:
home.european_union.image_alt
home.european_union.text