base.notification_banner.text
project.favorite.title

Լրամշակվող

««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ 

«ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-152-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում, 9-րդ հոդվածի 4-րդ մասում, 16-րդ հոդվածի 1-ին մասում «4-րդ կետով» բառերից հետո լրացնել «կամ 4.2-րդ մասով» բառերը: 

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասից հանել «կամ 2-րդ» բառերը, իսկ 2-րդ մասում «2-րդ մասի» բառերից հետո լրացնել «2-րդ կամ» բառերով: 

Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.2-րդ և 4.3-րդ մասերով՝

«4.2. Երեխա ունեցող մինչև 24 տարեկան (ներառյալ) գործազուրկ կինը, որը  չունի բարձրագույն մասնագիտական կրթություն, սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավունքներից բացի ունի բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալուն նախապատրաստման աջակցության իրավունք` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

4.3. Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձը՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում, ունի երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության իրավունք` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»: 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ին:

 

 

 

  • project.old_project_time.text

    23.08.2017 - 08.09.2017

  • project.type.title

    Օրենք

  • project.area.title

    Աշխատանք և զբաղվածություն

  • project.ministry.title

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • project.discussion_date.title

    23.08.2017

  • project.discussion_address.title

    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 8291

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text