30.08.2017
Հոդված 3-ի 1-ին մասը լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «Ծառայողական կենդանի՝ կենդանի, որը վարժեցված է և աջակցում է հաշմանդամություն ունեցող անձին»։
Ուղարկվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ
2 - project.vote.yes
2 - project.vote.no
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԸ
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ I.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ
ՀՈԴՎԱԾ 2. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՈԴՎԱԾ 3. ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1) հաշմանդամություն՝ անձի առողջական խնդիրների, անհատական գործոնների ու միջավայրային արգելքների փոխազդեցության արդյունքում առաջացող իրավիճակ (երևույթ), որը խոչընդոտում է կամ կարող է խոչընդոտել անձի` մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակության կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցությանը.
2) հաշմանդամություն ունեցող անձ (երեխա)` անձ, ով առողջական խնդիրների, անհատական գործոնների և միջավայրային արգելքների հետ փոխազդեցության արդյունքում ունի մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակության կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցության սահմանափակում.
3) օրգանիզմի ֆունկցիաներ` օրգան համակարգերի ֆիզիոլոգիական, ներառյալ՝ հոգեկան ֆունկցիաները.
4) մարմնի կառուցվածք` մարմնի անատոմիական մասեր, ինչպիսիք են օրգանները, վերջույթները և դրանց բաղադրիչները.
5) խանգարումներ (խախտումներ)՝ ընդունված որոշակի բժշկակենսաբանական նորմերից մարմնի կառուցվածքի և օրգանիզմի ֆունկցիաների էական շեղումներ.
6) ֆիզիկական միջավայր՝ անձին շրջապատող նյութական աշխարհն իր բոլոր դրսևորումներով, բնակության և գործունեության այն վայրը, որտեղ անձն ապրում է, կրթվում, աշխատում, տեղաշարժվում և կազմակերպում իր անձնական կյանքը.
7) սոցիալական միջավայր` անձին շրջապատող և նրա գոյության ու գործունեության հասարակական, տնտեսական, սոցիալական, մշակութային, հոգևոր պայմանների ամբողջությունը.
8) միջավայրային գործոններ` անձի վրա որոշակի ազդեցություն ունեցող ֆիզիկական և սոցիալական միջավայր, այդ թվում՝ հասարակության կողմից անձանց նկատմամբ դրսևորվող վերաբերմունքը.
9) միջավայրային արգելքներ՝ անձի միջավայրում այնպիսի խոչընդոտող գործոններ (ներառյալ՝ ոչ հասանելի ֆիզիկական միջավայրը, համապատասխան օժանդակ տեխնիկական միջոցների բացակայությունը, հաշմանդամության նկատմամբ մարդկանց բացասական վերաբերմունքը), որոնք իրենց առկայությամբ կամ բացակայությամբ սահմանափակում են անձի ֆունկցիոնալությունը, խանգարում են հասարակության կյանքին առողջական խնդիր ունեցող անձանց ներգրավմանը և նպաստում են հաշմանդամության առաջացմանը.
10) կենսագործունեություն` անձի ինքնասպասարկման, ինքնուրույն տեղաշարժվելու, կողմնորոշվելու, հաղորդակցվելու, սեփական վարքը հսկելու, ուսումնառելու, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու (երեխաների համար` խաղալու), հասարակության կյանքին մասնակցելու և այլ ունակությունների (կարողությունների) և հնարավորությունների համակցություն.
11) կենսագործունեության սահմանափակումներ՝ անձի ինքնասպասարկման, ինքնուրույն տեղաշարժվելու, կողմնորոշվելու, հաղորդակցվելու, սեփական վարքը հսկելու, ուսումնառելու, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու (երեխաների համար` խաղալու), հասարակության կյանքին մասնակցելու և այլ ունակությունների (կարողությունների) ու հնարավորությունների լրիվ կամ մասնակի կորուստ.
12) բժշկասոցիալական փորձաքննություն` օրգանիզմի ֆունկցիայի (ֆունկցիաների) երկարատև կամ կայուն խանգարումների կամ մարմնի կառուցվածքի խախտումների, կենսագործունեության սահմանափակումների, անհատական և միջավայրային գործոնների գնահատման հիման վրա հաշմանդամության սահմանումը կամ դրա մերժումը, անձի կարիքների բազմակողմանի գնահատման հիման վրա վերականգնողական միջոցառումների որոշարկումը.
13) աշխատունակություն` անձի առողջական վիճակով պայմանավորված՝ աշխատանքի բովանդակությանը, ծավալին և որակին ներկայացվող պահանջներին համապատաuխան աշխատանքային գործունեություն իրականացնելու ունակությունը.
14) աշխատանքային գործունեությամբ զբաղվելու ունակություն (կարողություն)` անձի մասնագիտական կրթությանը և որակավորմանը համապատասխանող կամ լրացուցիչ մասնագիտական ուսուցում կամ որակավորման բարձրացում պահանջող աշխատանք իրականացնելու ունակություն (կարողություն), իսկ մասնագիտական կրթություն և որակավորում չունեցող անձի համար՝ վարձատրվող կամ եկամուտ ստանալուն ուղղված ցանկացած այնպիսի աշխատանք իրականացնելու ունակություն (կարողություն), որը չի պահանջում մասնագիտական կրթություն և որակավորում կամ պահանջում է մասնագիտական կամ վարպետային ուսուցում՝ մինչև հինգ ամիս ժամկետով.
15) սոցիալական ներառում` հասարակության կյանքին անհատի լիարժեք ներգրավվածությունը և ակտիվ մասնակցությունը.
16) համընդհանուր դիզայն` ապրանքների, միջավայրերի, ծրագրերի ու ծառայությունների դիզայն, որն առանց շտկումների և մասնագիտացված դիզայնի անհրաժեշտության, յուրաքանչյուր անձի համար առավելագույն կերպով մատչելի է դարձնում ապրանքների, միջավայրերի, ծրագրերի ու ծառայությունների օգտագործումը՝ անհրաժեշտության դեպքում չբացառելով հաշմանդամություն ունեցող անձանց որոշակի խմբերի համար օժանդակ հարմարանքների առկայությունը.
17) վերականգնման տեխնիկական միջոցներ և այլ oժանդակ պարագաներ (այսուհետ նաև` պարագաներ)` կենuագործունեության uահմանափակումների լրիվ կամ մաuնակի հաղթահարման, փոխհատուցման (փոխարինման) համար նախատեuված հատուկ uարքեր և տեխնիկական միջոցներ, այդ թվում՝ պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ.
18) հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր ծրագիր (այսուհետ նաև՝ համալիր ծրագիր)՝ փաստաթուղթ, որին համապատասխան իրականացվում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման ոլորտում պետական քաղաքականությունը.
19) հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման տարեկան ծրագիր (այսուհետ նաև՝ տարեկան ծրագիր)՝ համալիր ծրագրի շրջանակներում, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման ոլորտում իրականացվող ամենամյա միջոցառումների, ծրագրերի, գործողությունների ամբողջությունը ներառող փաստաթուղթ.
20) խտրականություն՝ հաշմանդամության պատճառով ցանկացած տարբերակում, բացառում կամ սահմանափակում (այդ թվում նաև՝ խելամիտ հարմարեցումների տրամադրման մերժումը), որի նպատակը կամ արդյունքը հանդիսանում է քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային կամ ցանկացած այլ ոլորտում նվազ բարենպաստ վերաբերմունքի դրսևորումը կամ մյուսների հետ հավասար հիմունքներով օրենքով սահմանված ցանկացած իրավունքի ճանաչման և (կամ) իրականացման արգելքը կամ ժխտումը.
21) հատուկ կարիք՝ սույն օրենքի իմաստով` հաշմանդամությամբ պայմանավորված անհատական առանձնահատուկ պահանջմունք, որն անհրաժեշտ է հասարակության կյանքին հաշմանդամություն ունեցող անձի լիարժեք ու արդյունավետ մասնակցության ապահովման համար և որի չբավարարումը հանգեցնում է հոգեբանական և(կամ) ֆունկցիոնալ անբավարարվածության զգացողության.
22) խելամիտ հարմարեցումներ` փոփոխությունների և հարմարեցումների (շտկումների) կատարում, որոնք առանց անտեղի ջանքեր պահանջելու, ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց կրթության և ուսուցման, աշխատանքի, հաղորդակցման, մշակութային, մարզական գործունեության և հասարակության կյանքին մասնակցության այլ ձևերի ապահովմանը.
23) հաղորդակցություն` տեղեկատվության փոխանցման, ընդունման և փոխանակման գործընթաց, որն իրականացվում է տարբեր եղանակներով և տարատեսակ միջոցների օգտագործմամբ (այդ թվում` Բրայլյան համակարգը, շոշափման միջոցով հաղորդակցությունը, մեծ տառատեսակով տպագրությունը, մատչելի մուլտիմեդիան, ինչպես նաև գրավոր, աուդիո և/կամ հաղորդակցական այլ տեխնոլոգիաների այլընտրանքային ձևերը).
24) անհատական գործոններ՝ անձի սեռը, ռասսան, տարիքը, ապրելակերպը, սովորությունները, դաստիարակությունը, մարզավիճակը, հարմարվողականության մեխանիզմները, սոցիալական ծագումը, կրթությունը, մասնագիտությունը, կենսափորձը, վարքագիծը, բնավորությունը, անհատական հոգեբանական որակները և առողջական վիճակի մաս չհամարվող այլ հատկանիշներ, որոնցից յուրաքանչյուրն առանձին կամ համակցմամբ կարող են ազդել հաշմանդամության սահմանման վրա` կենսագործունեության սահմանափակումների և միջավայրային արգելքների հետ փոխազդեցության արդյունքում.
25) հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնման բազային ծրագիր` պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող և հաշմանդամություն ունեցող անձանց անվճար տրամադրվող նվազագույն վերականգնողական միջոցառումների, մատուցվող ծառայությունների, հատկացվող տեխնիկական և oժանդակ միջոցների երաշխավորված ցանկ:
ՀՈԴՎԱԾ 4. ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ
ԳԼՈՒԽ II.
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ԴՐԱ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 5. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
1) hաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ նաև՝ լիազորած մարմին),
2) պետական կառավարման այլ մարմինները և տեղական ինքնակառավարման մարմինները,
3) սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված՝ hաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը (այսուհետ նաև՝ Ազգային հանձնաժողով),
4) «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝
ա. համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը,
բ. սոցիալական համագործակցության համաձայնագրի կողմերը (աջակցող ցանցը),
գ. միջգերատեսչական սոցիալական համագործակցության կողմերը,
5) հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնումն իրականացնող սուբյեկտները,
6) սույն մասի 4-րդ կետի բ) ենթակետում նշված աջակցող ցանցում չընդգրկված, ինչպես նաև սույն մասի 5-րդ կետում չնշված այլ կազմակերպություններ և ֆիզիկական անձինք, որոնք մասնակցում են սույն հոդվածի 3-րդ մասում նշված նպատակների իրականացմանը,
7) սույն օրենքի 35-րդ հոդվածով սահմանված տեղեկատվական շտեմարանը:
ՀՈԴՎԱԾ 6. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
1) պետական բյուջեի միջոցներից.
2) համայնքի բյուջեի միջոցներից.
3) իրավաբանական և ֆիզիկական անձանց հատկացրած միջոցներից.
4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
project.old_project_time.text
23.08.2017 - 08.09.2017
project.type.title
Օրենք
project.area.title
Սոցիալական ապահովություն
project.ministry.title
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
project.discussion_date.title
23.08.2017
project.discussion_address.title
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
project.views.title 19206
project.print.title30.08.2017
Հոդված 3-ի 1-ին մասը լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «Ծառայողական կենդանի՝ կենդանի, որը վարժեցված է և աջակցում է հաշմանդամություն ունեցող անձին»։
30.08.2017
Հոդված 23-ը լրացնել նոր մասով՝ հետևյալ բովանդակությամբ. «Ծառայողական կենդանիների հետ կապված հարաբերությունները (այդ թվում՝ վարժեցման, տրամադրման կարգի, հանրային վայրերում անարգել մուտքի) կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով և այլ իրավական ակտերով»:
26.08.2017
Հոդված 3-ի 1-ին մասի 24-րդ կետի «բնավորությունը» բառից հետո լրացնել «սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը» բառերով։ Տե՛ս Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի Ընդհանուր մեկնաբանություն 3-ի 5-րդ պարբերությունը և Հայաստանի նախնական զեկույցի մասին եզրափակիչ դիտարկումները (CRPD/C/ARM/CO/1, պարբերություն 6 ա)։