base.notification_banner.text
project.favorite.title

Լրամշակվող

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

 

                                                                                                    ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

____   ____________  2017 թվականի N ____Ն

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ մասին

 

<<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի  Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին>> N 1313-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
  2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության հողօգտա­գործող­­ներին 2016 թվականի գյուղա­տնտե­սական աշխատանքների համար մատչելի գներով պարարտա­նյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակ­ներում  չբաշխված 2944.15 տոննա ազոտական, 504.25 տոննա ֆոսֆորական և 559.45 տոննա կալիումական պարարտանյութերի  բեռնման ու համայնքներ բեռնա­փոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով ազոտական պարարտանյութի համար 18,401.0 հազար դրամը, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի համար՝ 4,030.5 հազար դրամը 2017 թվականի ինն ամում (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով) սահմանված կարգով, դրամաշնորհի պայմա­նագրի հիման վրա համապատասխանաբար հատկացնել «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» և «Հրաշք այգի» սահմանափակ պատասխա­նատ­վու­թյամբ ընկե­րություններին:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

                                                                                                         

  • project.old_project_time.text

    25.08.2017 - 10.09.2017

  • project.type.title

    Որոշում

  • project.area.title

    Գյուղատնտեսություն

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 7362

project.print.title

project.docs.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text