base.notification_banner.text
project.favorite.title

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Օտարերկրացիների մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-47-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմանը համապատասխան սահմանված «մեկ կանգառ» համակարգի ներդրման շրջանակներում պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն տալիս և երկարաձգում են սույն հոդվածի առաջին մասի «ա» և «դ» կետերում նշված մուտքի վիզաների տեսակները:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։ 

  • project.old_project_time.text

    08.02.2022 - 23.02.2022

  • project.type.title

    Օրենք

  • project.area.title

    Պետական եկամուտներ

  • project.ministry.title

    Պետական եկամուտների կոմիտե

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 1887

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text