base.notification_banner.text
project.favorite.title

Լրամշակվող

«Անասնաբուժական դեղամիջոցների Հայաստանի Հանրապետություն ներմուծման, փոխադրման և Հայաստանի Հանրապետությունից արտահանման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1088-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

  

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

______ ___________ 2017 թվականի N ______-Ն

 

ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1088-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Անասնաբուժության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել անասնաբուժական դեղամիջոցների՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման և Հայաստանի Հանրապետությունից արտահանման կարգը՝ համաձայն հավելվածի:
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի Անասնաբուժության մեջ օգտագործվող կենսապատրաստուկների (անասնաբուժական դեղամիջոցների) Հայաստանի Հանրապետություն ներմուծման և Հայաստանի Հանրապետությունից արտահանման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի N 1228-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին N 1088-Ն որոշումը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 7 ամիս հետո:

 

 

 

  • project.old_project_time.text

    31.08.2017 - 16.09.2017

  • project.type.title

    Որոշում

  • project.area.title

    Գյուղատնտեսություն

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 7194

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text