«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր
-
1 - project.vote.yes
-
2 - project.vote.no
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքում սահմանել «պարտադիր կամ հարկադիր աշխատանք» եզրույթը, ինչպես նաև այդպիսի աշխատանք չհամարվող աշխատանքների շրջանակը՝ հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի 5-րդ մասի, «Հարկադիր կամ պարտադիր աշխատանքի մասին» Աշխատանքի միջազգային կազմակերպության N 29 հիմնարար կոնվենցիայի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի պահանջները։
ՀՀ աշխատանքային օրենսգրքում վերը նշված լրացմամբ պայմանավորված՝ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերով նախատեսվում է համապատասխանեցնել պարտադիր կամ հարկադիր աշխատանքների եզրույթը՝ միասնականության ապահովման տեսանկյունից:
-
project.old_project_time.text
15.02.2022 - 03.03.2022
-
project.type.title
Օրենք
-
project.area.title
Աշխատանք և զբաղվածություն
-
project.ministry.title
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
project.views.title 2709
project.print.title