base.notification_banner.text
project.favorite.title

Լրամշակվող

«ԽԵԼԱՄԻՏ ՀԱՐՄԱՐԵՑՈՒՄՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Ներկայացվող նախագծի կարգավորման նպատակն է ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց՝ աշխատավայրում և ուսումնական հաստատությունում խելամիտ հարմարեցումների իրավունքի իրականացումը, դյուրինացնել գործընթացը հաշմանդամություն ունեցող անձանց և խելամիտ հարմարեցման պարտականությունը կրող անձանց համար՝ ձևավորելով երաշխիքներ և կողմերի հավասարակշռված շահերի ամբողջություն։

Նախագիծը կազմվել է հաշվի առնելով շահագրգիռ գերատեսչություններից, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններից, հասարակական կազմակերպություններից ստացված առաջարկությունները, ինչպես նաև ներառվել էին միջոցառումներ` հիմնվելով ՄԱԿ-ի 2006 թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի իրականացման մասին Հայաստանի սկզբնական զեկույցի վերաբերյալ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի եզրափակիչ դիտարկումների (CRPD/C/ARM/CO/1), կոմիտեի ընդհանուր մեկնաբանությունների (CRPD/C/GC/2, CRPD/C/GC/3, CRPD/C/GC/4, CRPD/C/GC/6) վրա: Նախագիծը մշակելիս ուսումնասիրվել է մի շարք պետությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի (այդ թվում՝ Նյու Յորքի), Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների փորձերը, մասնավորապես` Լատվիայի, Իսլանդիայի, Լիխտենշտեյնի և Նորվեգիայի քաղաքականությունները և ընթացակարգերը։ Հաշվի է առնվել նաև Հավասարության մարմինների եվրոպական ցանցի «Խելամիտ հարմարեցումներ հաշմանդամություն ունեցող անձանց համար. բացահայտելով դրա գործնական իրականացման մարտահրավերները» ուսումնասիրությունը։

  • project.old_project_time.text

    18.02.2022 - 07.03.2022

  • project.type.title

    Որոշում

  • project.area.title

    Սոցիալական ապահովություն

  • project.ministry.title

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 3425

project.print.title

project.sentences.title

07.03.2022

Որևէ կառույցում (դա կլինի դպրոց, աշխատանքի վայր և այլն) խելամիտ հարմարեցումներ ապահովելուց առաջ անպայման այն պետք է բխի անձի իրական կարիքներից։ Պետական զբաղվածության ծրագրերում այս կոմպոնենտը խրախուսվում է և գործատուին տրվում է գումար՝ խելամիտ հարմարեցումների ապահովման համար՝ ելնելով իր աշխատակցի կարիքներից։ Լինում են դեպքեր, երբ այդ ամենը կատարվում է կամայականության սկզբունքով՝ ասենք օրինարկ հիմնարկությանը անհրաժեշտ է համակարգիչ կամ որևէ սարք և այս խելամիտ հարմարեցումների ապահովման շղարշի ներքո այն ձեռք է բերվում իսկ օրինակ աշխատակցին իրականում անհրաժեշտ էր ընդամենը հարմարավետ ցածր սեղան և աթոռ՝ աշխատանքը արդյունավետ կազմակերպելու համար։

07.03.2022

5. Նախագծի 12-րդ կետում առաջարկում ենք լրացնել կետ հետևյալ բովանդակությամբ. «Հանրակրթական ուսումնական հաստատությունը նախաձեռնում է խելամիտ հարմարեցումների ապահովման հարցի քննարկումը երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դպրոցական մակարդակի գնահատման արդյունքների ամփոփումից հետո անմիջապես։ Երեխայի խելամիտ հարմարեցումների մասին տեղեկությունը ներառվում է երեխայի անհատական ուսումնական պլանի մեջ։»։

07.03.2022

6. Նախագծի 16-րդ կետը նախատեսում է որոշման բողոքարկում, որը նախատեսում է միայն որոշակի գործողություններ, բայց ոչ՝ անգործություն։ Առաջարկում ենք նույն կետով նախատեսել նաև անգործության բողոքարկման հնարավորությունը։

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text