08.03.2022
Առաջարկում ենք Նախագծի Հավելված 2-ի 9-րդ մասի 9-րդ կետը հանել Նախագծից՝ հոգեկան առողջության և սեռական կողմնորոշման հիմքով խտրական դրույթներ պարունակելու և ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածին հակասելու պատճառով:
1 - project.vote.yes
4 - project.vote.no
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2022 թվականի _______________ N_______-Ն
«ՓՈԽՆԱԿ ՄՈՐ ՄԻՋՈՑՈՎ ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՊԱԳԱ ԵՐԵԽԱՅԻ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԾՆՈՂ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հիմք ընդունելով «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Փոխնակ մոր միջոցով մարդու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող ապագա երեխայի կենսաբանական ծնող չհանդիսացող անձանց թույլտվություն տրամադրող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը, համաձայն N1 հավելվածի:
2) Փոխնակ մոր միջոցով մարդու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող ապագա երեխայի կենսաբանական ծնող չհանդիսացող անձանց թույլտվություն տրամադրող միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության կարգը, համաձայն N2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
project.old_project_time.text
21.02.2022 - 08.03.2022
project.type.title
Որոշում
project.area.title
Առողջապահություն
project.ministry.title
Առողջապահության նախարարություն
project.views.title 4490
project.print.title08.03.2022
Առաջարկում ենք Նախագծի Հավելված 2-ի 9-րդ մասի 9-րդ կետը հանել Նախագծից՝ հոգեկան առողջության և սեռական կողմնորոշման հիմքով խտրական դրույթներ պարունակելու և ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածին հակասելու պատճառով:
08.03.2022
1. Նախագծով նախատեսված է Փոխնակ մոր միջոցով մարդու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող ապագա երեխայի կենսաբանական ծնող չհանդիսացող անձանց թույլտվություն տրամադրող միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կազմը։ Կազմում ընդգրկված են 4 ՀԿ-ներ։ Նախագծից պարզ չէ, թե ի՞նչ չափանիշներով են ընտրվել նշված ՀԿ-ները։ Առաջարկում ենք սահմանել Հանձնաժողովի կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի կարգ։
08.03.2022
2. Նախագծով սահմանված է Հանձնաժողովի գործունեության կարգը, որի շրջանակներում նախատեսված չէ Հանձնաժողովի գործունեության սկզբունքները, անդամներին ներկայացվող անձնային որակները և մասնագիտական պահանջները: Ըստ այդմ, առաջարկում ենք կարգում սահմանել Հանձնաժողովի գործունեության սկզբունքները, այդ թվում նաև անձանց տվյալների պաշտպանության սկզբունքը, ինչպես նաև Հանձնաժողովի անդամների անձնային որակները և մասնագիտական պահանջները։