08.03.2022
Առաջարկում եմ առաջնորդվել մեկ մոդուլով, այսինքն մշակվի մեկ մոդուլ բոլորի համար: Անհրաժեշտ է նաև վերանայել կրեդիտային համակարգը կամ դա վերացնել. առաջնորդվել «անցել է վերապատրաստումը» կամ «չի անցել վերապատրաստումը» գրառումներով:
2 - project.vote.yes
1 - project.vote.no
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
« ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 24-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ
«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի մարտի 5-ի N 24-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը բխում է հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և կազմակերպությունների երաշխավորված դասընթացների ցանկի ձևավորման և ուսուցիչների վերապատրաստման ոլորտում ընդգրկված կազմակերպությունների գործունեության հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունից:
Ներկայումս գործընթացը կարգավորվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի մարտի 5-ի «Ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի՝ 2012 թվականի մայիսի 18-ի N 496-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 24-Ն հրամանով հաստատված կարգի պահանջներով:
Կարգի կիրարկման ընթացքում ի հայտ եկած խնդրահարույց իրադրություններից խուսափելու անհրաժեշտությունը հիմք հանդիսացավ Նախագծի մշակման համար: Մասնավորապես, Նախագծով հստակեցվում են հանրակրթական ուսումնական հաստատության հերթական ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող կազմակերպություններին ներկայացվող պահանջները, վերապատրաստվող խմբերում ուսուցիչների թվաքանակը, վերապատրաստման թեմատիկ պլանին և մոդուլին ներկայացվող ժամային պահանջը:
Նախագծով վերապատրաստող կազմակերպության համար պահանջ է դրվում ներկայացնել առարկաների ցանկը, որոնք ուսուցանող ուսուցիչների վերապատրաստումը ցանկանում է իրականացնել:
«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի մարտի 5-ի N 24-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը հիմնավորված է «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով:
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
project.old_project_time.text
22.02.2022 - 09.03.2022
project.type.title
Հրաման
project.area.title
Կրթություն և գիտություն
project.ministry.title
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
project.views.title 2798
project.print.title08.03.2022
Առաջարկում եմ առաջնորդվել մեկ մոդուլով, այսինքն մշակվի մեկ մոդուլ բոլորի համար: Անհրաժեշտ է նաև վերանայել կրեդիտային համակարգը կամ դա վերացնել. առաջնորդվել «անցել է վերապատրաստումը» կամ «չի անցել վերապատրաստումը» գրառումներով: