base.notification_banner.text
project.favorite.title

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
1 04.03.2022 01:40:38 Շատ լավ գաղափար է, բայց ամբողջական չէ: Սեղանին դրված է լինում նաև պղպեղ, որի չարաշահումը ևս վտանգ է առողջության համար: Ավելին, սեղանին լինում են դրված նաև ատամմաքրիչ փայտիկներ, որոնց չարաշահումը վնաս է ոչ միայն ատամներին և աղեստամոքսային տրակտին, այլ նաև որոշ անդաստիարակ կամ չարաճճի երեխաների աչքերին: Նշված հանգամանքները դուրս են մնացել ԱՀԿ-ի տեսադաշտից: Առաջարկում եմ նշված պարագաների համար ևս նախատեսել վարչական պատասխանատվություն: Ընդունվել է ի գիտություն: Նախագիծը նպատակ ունի նվազեցնել աղի չարաշահման ենթարկվող անձանց թվաքանակը, ինչն էլ իր հերթին միտված է նվազեցնելու ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածության աստիճանը:
2 04.03.2022 04:53:48 Առաջարկում եմ նախագծում նաև ավելացնել կառավարության հյուրերին դիմավորելու արարողակարգի հարցը, ըստ որի՝ հյուրերին աղ ու հացով դիմավուրելու դեպքում տուգանքի չափը եռապատկել։ Ընդունվել է ի գիտություն:
3 05.03.2022 00:48:13 Փոփոխությունն անիմաստ է Չի ընդունվել: Նախագծի հիմնավորման մեջ նշված փաստարկները կարևորում են սույն նախագծի ընդունման անհրաժեշտությունը:
4 06.03.2022 02:47:31 Բացի ԱՀԿ-ի կողմից սահմանված շեմի, գոյություն ունի նաև մարդու համի զգայարան։ Աղը իր կենսաբանական անհրաժեշտությունից բացի նաեւ ունի երկրորդ ու շատ կարևոր առաքելություն՝ սնունդը դարձնել քիմքին հաճելի։ Այնպես որ չափը որոշում է յուրաքանչյուր անհատ, ու դա է ճիշտը։ Հ.Գ. Իսկ ըստ ԱՀԿ-ի ինչքա՞ն է կազմում վիտամինների և միկրոէլեմենտների օրական չափաբաժինը մարդու համար։ Սրա ուղղությամբ ի՞նչ է պետք անել։ Ընդունվել է ի գիտություն:
home.european_union.image_alt
home.european_union.text