base.notification_banner.text
project.favorite.title

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 814-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ներկայումս մաքսային մարմիններին վճարման ենթակա վճարների հետ վերադարձման և հաշվանցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են առանձին իրավական ակտով, որով առաջարկվում է կարգավորել նաև մաքսային մարմինների կողմից գանձվող բնապահպանական հարկի և ճանապարհային հարկի վերադարձման և հաշվանցման հետ կապված հարաբերությունները: Ինչի նպատակով էլ առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի N 814-Ն որոշմամբ սահմանված իրավակարգավորումները չտարածել դրանց նկատմամբ:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է նաև տնտեսվարողների շահերից, այն ուղղված է մաքսային մարմինների կողմից գանձվող մաքսային վճարների, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի, տուգանքի պարտավորություններից ավելի վճարված գումարների վերադարձման և/կամ հաշվանցման ընթացակարգը պարզեցնելուն, ինչպես նաև վճարողի կողմից ներկայացված վերադարձման և/կամ հաշվանցման դիմումի և մաքսային մարմինների կողմից կազմվող եզրակացությունների համար միասնական ձևաթղթերի սահմանմանը:

  • project.old_project_time.text

    04.03.2022 - 19.03.2022

  • project.type.title

    Օրենք

  • project.area.title

    Պետական եկամուտներ

  • project.ministry.title

    Պետական եկամուտների կոմիտե

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 2352

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text