base.notification_banner.text
project.favorite.title

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 935 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ներկայացված կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում ատեստավորման միջոցով ըստ տարակարգերի գիտական կադրերի որակավորման և գնահատման չափանիշների հետ կապված հարաբերությունները:
Ատեստավորումը գիտական աշխատողի մասնագիտական պատրաստվածության աստիճանը և նրա կողմից ստացված գիտական արդյունքները գնահատելու և գիտական աշխատողի մասնագիտական որակի համապատասխանությունը նրա զբաղեցրած պաշտոնին պարզելու գործընթաց է:

  • project.old_project_time.text

    31.03.2022 - 15.04.2022

  • project.type.title

    Որոշում

  • project.area.title

    Կրթություն և գիտություն

  • project.ministry.title

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 4833

project.print.title

project.sentences.title

08.04.2022

Գիտական հոդվածը կարևոր, բայց ոչ միակ գնահատականն է գիտական գործունեության։ Հոդվածների քանակը հաշվի առնող մոտեցումը պարզունակ է և ունի թերություններ։ Հիրշի ցուցանիշը (հ-ցուցանիշ) մշակվել է նախկինում կիրառվող հոդվածների քանակի հիման վրա՝ մոտեցման թերությունները հաղթահարելու համար։ Առաջարկում եմ հոդվածների քանակի փոխարեն հենվել հ-ցուցանիշի վրա, վերանայելով ժամանակի ընթացքում՝ բարձրացնելով պահանջները։ Մյուս մոտեցումը կարող է լինել Գիտության կոմիտեի կողմից գիտաշխատողների արդյունավետությունը գնահատելու բալային մոտեցումը։ Պետք է նշել նաև, որ Q1 և Q2 ամսագրերում տպագրված են բազմաթիվ սխալ հոդվածներ։ Հեղինակների ազգանունների դասավորությունը երբեմն արտացոլում է հիմնական կատարողի (կամ հեղինակի) ներդրումը, իսկ վերջին տեղը ղեկավարի, սակայն դա կարող է մոլորության մեջ գցել, քանի որ վերջին տեղը կարող է նաև համապատասխանել ամենափոքր ներդրմանը կամ դերին։

06.04.2022

Նախագծի 14-րդ կետի համաձայն ստացվում է, որ «Չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին» գնահատականը կարող է դիտարկվել որպես գիտական կադրի պաշտոնեական առաջխաղացման (պաշտոնի բարձրացման կամ պաշտոնային դրույքաչափի բարձրացման) հիմք։ Եթե այդ դեպքում գնահատականը դիտարկվում է «Համապատասխանում է ավելի բարձր պաշտոնի» իմաստով, ապա առաջարկում եմ այդ ձևակերպումը ավելացնել, որպես Հանձնաժողովի երրորդ գնահատական՝ նման թյուրըմբռնումից խուսափելու համար։

06.04.2022

Քանի որ ըստ Նախագծի 2-րդ կետի՝ «Ատեստավորումը գիտական աշխատողի մասնագիտական որակի համապատասխանությունը նրա զբաղեցրած պաշտոնին պարզելու գործընթաց է», հետևաբար առաջարկում եմ Նախագծի 18-րդ կետը վերաձևակերպել՝ ավելացնելով նաև «զբաղեցրած պաշտոնում թողնելու» դեպքը՝ «Որակավորման արդյունքներն ու Հանձնաժողովի երաշխավորությունները Հանձնաժողովի նիստից հետո հինգ օրվա ընթացքում ներկայացվում են Կազմակերպության ղեկավարին և հիմք են հանդիսանում զբաղեցրած պաշտոնում թողնելու, պաշտոնի բարձրացման կամ իջեցման, պաշտոնից ազատման, պաշտոնային դրույքաչափի բարձրացման կամ իջեցման ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հավելավճարի տրամադրման համար»:

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text