15.04.2022
Իրավաբանների հայկական ասոցիացիան և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան դրական են գնահատում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից պատրաստած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը և 2022 թվականի ապրիլի 12-ի տեղի ունեցած հանրային քննարկման արդյունքում ներկայացնում են հետևյալ առաջարկությունները. 1. Քանի որ ՀՀ ԲՈՒՀ-երի և մասնագիտությունների համար սահմանված չէ ներհանրապետական ռեյտինգավորման համակարգ, ապա անհրաժեշտ է կառավարության որոշմամբ սահմանել չափորոշիչներ, որոնց հիման վրա հնարավոր կլինի հատկորոշել ու սահմանել ԲՈՒՀ-երի և մասնագիտությունների ցանկը (Իրավաբանների հայկական ասցիացիա):