base.notification_banner.text
project.favorite.title

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1209-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Ադոնցի փողոցի N 6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգը հաստատելու մասին» N 1209-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

  • project.old_project_time.text

    14.09.2017 - 05.10.2017

  • project.type.title

    Որոշում

  • project.area.title

    Քաղաքաշինություն

  • project.ministry.title

    Քաղաքաշինության կոմիտե

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 7605

project.print.title

project.sentences.title

25.09.2017

Հաշվի առնելով Արդշինբանկի կողմից առաջարկվող ծառայությունների և սպասարկման ցածր որակը՝ առաջարկում եմ ծրագրի հիփոթեքային ֆինանսավորումը իրականացնել մի քանի բանկերի միջոցով, այլ ոչ թե միայն Արդշինբանկի:

25.09.2017

Առաջարկում եմ կառավարության վերոնշյալ փաստաթղթի 7-րդ բաժնում սահմանել չվերանորոգված բնակարանի մանրամասն նկարագիրը. պատերի գաջապատում, հատակի հարթեցում, պատուհանների տեղադրում, հոսանքի լարերի առկայություն...

22.09.2017

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադոնց 6/1-ում հիմնական պայմանագրի կնքման փուլում բնակարանների փաստացի գրանցված մակերեսը շատ դեպքերում տարբերվել է նախագծային մակերեսից՝ առաջարկում եմ Կառավարության վերոնշյալ որոշման 28-րդ կետի 2) ենթակետում կատարել լրացում, որ բնակարանի գրանցված մակերեսի և նախագծային մակերեսի միջև տարբերությունը չի կարող գերազանցել 3 քմ-ն։ Հակառակ դեպքում օրինակ՝ շահառուն կարող է պայմանագիր կնքել 70քմ բնակարանի համար, սակայն փաստացի գրանցված մակերեսը կարող է լինել օրինակ 170քմ՝ առաջացնելով նշանակալի ֆինանսական խնդիրներ շահառուի համար։

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text