Խնամքի փոխակերպման ծրագրի նպատակն է խնամքի շուրջօրյա հաստատություններում ապրող անձանց համար համայնքահենք ծառայությունների մատուցումը, հաշմանդամություն ունեցող անձանց մուտքը խնամքի շուրջօրյա մեծ հաստատություններ կանխարգելումը:
Միջոցառումների ծրագիրը նախադրյալներ է ստեղծում հաշմանդամություն ունեցող անձանց առանց խտրականության և լիարժեքորեն օգտվելու մարդու հիմնարար ազատություններից և իրավունքներից: Այս համատեքստում, նախատեսվում է իրականացնել ապաինստիտուցիոնալացման գործընթաց, զուգընթաց ստեղծելով և զարգացնելով համայնքահենք ծառայությունները՝ համայնքային փոքր խմբային տներ, անձնական օգնական, տնային խնամք: Գործընթացը սահուն կազմակերպելու համար նախատեսվում են նաև իրազեկման աշխատանքներ, կադրերի վերապատրաստում և այլն: