Լրամշակվող
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի N 836-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
-
0 - project.vote.yes
-
0 - project.vote.no
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31–Ի N 836-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Անհրաժեշտությունը (նպատակը) |
Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ Նախագահի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի ՆԿ կարգադրությամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգ»-ի /Հայեցակարգ/ պահանջների կատարման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ: |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող 2014-2020 թվականների միջոցառումների ժրագիր-ժամանակացույցը /Ծրագիր/ մշակվել է 2014 թվականին և դրանում հաշվի են առնվել այդ ժամանակաշրջանին բնորոշ էներգետիկ անվտանգության ապահովմանն ուղղված պետական քաղաքականության հիմնահարցերը, էներգետիկ ոլորտի անվտանգությանն ուղղված ներքին և արտաքին սպառնալիքները, էներգետիկ ոլորտի զարգացումները և կատարման ժամկետները: Ներկայում Ծրագրում ընդգրկված միջոցառումների մի մասը կատարվել են, որոշ միջոցառումներ մեկնարկել են, որոշներն էլ կորցրել են իրենց արդիականությունը և անհրաժեշտությունը, ինչպես նաև փոխվել են դրանց կատարման ժամկետները: Բացի այդ, ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի կողմից իրականացվել է Հայեցակարգի դրույթների ապահովմանն ուղղված ծրագրերի կատարման ընթացքի վերաբերյալ դիտարկումներ, որի արդյունքում առաջարկվել է քննարկել Ծրագիրը վերանայելու և հավելյալ միջոցառումներով լրացնելու նպատակահարմարությունը: Ուստի, հաշվի առնելով 2014-2017թթ. ընթացքում էներգետիկ համակարգում կատարված աշխատանքներն, արձանագրված զարգացումները, ինչպես նաև վերը նշված դիտարկման արդյունքները, անհրաժեշտություն է առաջացել վերանայել Ծրագրի միջոցառումները և իրականացման ժամկետները:
|
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք |
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն |
Ակնկալվող արդյունքը |
Որոշման նախագծի ընդունմամբ փոփոխություններ և լրացումներ կկատարվեն Ծրագրում, ինչի արդյունքում կբարձրացվի ՀՀ էներգետիկ անվտանգության հայեցակարգի պահանջների կատարման արդյունավետությունը:
|
-
project.old_project_time.text
22.09.2017 - 12.10.2017
-
project.type.title
Որոշում
-
project.area.title
Կրթություն և գիտություն, Շրջակա միջավայր, Էներգետիկա և բնական պաշարներ, Էկոնոմիկա, Տրանսպորտ
project.views.title 7141
project.print.title