base.notification_banner.text
project.favorite.title

Լրամշակվող

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 984-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 984-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

1.

Անհրաժեշտությունը

 

Սույն նախագծի անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Տարեցներին մատուցվող խնամքի ծառայությունների բարելավման և համայնքահեն ծառայությունների ներդրման ու զարգացման ծրագիրը և դրա իրականացումն ապահովող միջոցառումների 2021-2023 թվականների պլան-ժամանակացույցը հաստատելու մասին» N 498-Լ որոշմամբ, որը տեղ է գտել նաև ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով, հաստատված հավելվածի՝ միջոցառումների ծրագրի 1-ին և 3-րդ կետերում ամրագրված միջոցառումների իրականացումից:  

Համաձայն վերը նշված միջոցառումների ծրագրի 1-ին կետում նշված միջոցառման` նախատեսվում է փոփոխություններ կատարել գործող իրավական ակտերում, մասնավորապես՝ լրամշակել տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման կարգը, հստակեցնել մատուցվող ծառայությունների տեսակները, դրանց համար դիմելու ընթացակարգերը և ներառել ծառայությունների այն տեսակները, որոնք չնայած այսօր գործում են, սակայն գործող իրավական ակտերով լիարժեք սահմանված չեն:

Հիմք ընդունելով այս ամենը՝ նախարարությունը առաջարկել օրենսդրական և ենթաօրենսդրական իրավական ակտերում փոփոխություններ մտցնելու անհրաժեշտության դրույթը ՀՀ կառավարության ծրագրում, և վերջինս ներառել է այն։

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշմամբ հաստատված՝ գործող կարգում ամրագրված է խնամքի և սոցիալական տարբեր ծառայությունների, այդ թվում՝ սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում ծառայություններ մատուցող կազմակերպություններ խնամքի տրամադրում հայցող անձանց ընդունելությունը, նրանց տրամադրումը: Դրանում շահառուների քանակը սահմանափակվում է տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանցով, մինչդեռ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված լինելու ու անապահովության 0-ից բարձր միավոր ունենալու հանգամանքը բացակայում է։ Ըստ այդմ՝ սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնները մեծ մասամբ դիտվում են որպես «և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց համար ճաշարաններ», որտեղ դեռևս տարեց չդարձած, սակայն հաշմանդամություն ունեցող անձինք չեն կարող օգտվել սննդի տրամադրման ծառայությունից։ Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել տարանջատել այս երկու ծառայությունները, և թողնել ճաշարաններ՝ նախատեսված կյանքի դժվարին իրավիճակում հայտնված սոցիալական անձանց (առանց տարիքային սահմանափակման) զուտ սննդի տրամադրման համար ու սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններ՝ տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց տարբեր խմբակների, մշակութային և մարզական միջոցառումների ու մրցումների, արվեստի ու աշխատանքային թերապիայի  կազմակերպման համար: Սննդի տրամադրումը հանդես է գալիս որպես կյանքի դժվարին իրավիճակում հայտնված սոցիալապես անապահով անձանց բնաիրային օգնություն, միաժամանակ ՀՀ «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 8-րդ հոդվածում ամրագրված է, որ բնաիրային օգնությունը սոցիալական ծառայությունների հիմնական տեսակներից է, իսկ սննդապահովումը բնաիրային օգնություն է, որը տրամադրվում է դրա կարիքն ունեցող անձանց: Ներկա դրությամբ ՀՀ-ում գործում է ավելի քան 20 ճաշարան, որոնց գործունեությունը որևէ իրավական ակտով լիարժեք կանոնակարգված չէ՝ դրանք գործում են որպես «սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններ»: ՀՀ կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի «Բնաիրային օգնության տրամադրման կարգը և պայմանները սահմանելու և ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 958-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 984-Ն որոշմամբ սահմանված է բնաիրային օգնության տրամադրման կարգը, սակայն նշված որոշմամբ հաստատված կարգը հիմնականում վերաբերում է սոցիալական աջակցության տարածքային մարմինների կողմից սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվող օգնությունների (հագուստ, սնունդ և այլն) բաշխմանը, և ոչ՝ ճաշարաններին։ Սույն նախագիծը կծածկի այս ոլորտում օրենսդրական բացը։ Նախարարությունը դրանից հետո այս և այլ հարցերի համար նպատակ ունի վերանայել և լրամշակել ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշումը, որի մասին արձանագրված է նաև ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրում։

3.

Կարգավորման նպատակը և բնույթը.

 

Սույն Նախագծի նպատակն է իրավական կարգավորում տալ, հստակեցնել, կարգավորել պատրաստի սննդի տրամադրման հետ կապված բոլոր հարաբերությունները, սննդի տրամադրում ստացող անձանց շրջանակի սահմանումից մինչև նրանց տրամադրվող բոլոր ծառայությունների տրամադրման ընթացակարգերի, հաստիքացուցակի, սննդատեսակների, սանիտարահիգիենիկ պարագաների, մաքրիչ նյութերի, սպասքի, աշխատակիցների արտահագուստի, ընդհանուր օգտագործման այլ իրերի սահմանում: Իրավական կարգավորում է ստացել սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների տարանջատումը՝ ըստ շահառուների շրջանակի, ամրագրվել է ճաշարանը, որպես սնունդ տրամադրող կազմակերպություն, սահմանվել է սնունդ ստացող անձանց շրջանակը: Նախագծում ներկայացվել է տարբեր ծառայությունների նկարագրերը և այդ ծառայություններից ստացողների շրջանակը՝ ըստ վերջիններիս գնահատված կարիքների: Հստակեցվել են ծառայություն տրամադրում հայցող անձանց՝ ծառայություններից օգտվելու համար դիմելու կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ծառայությունների տրամադրման, դրանց տրամադրումը մերժելու, դադարեցնելու հիմքերը և այլն:

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

5

Ակնկալվող արդյունքը

 

Առավել հստակեցված, ամբողջականացված իրավական ակտի առկայություն, որտեղ ներառված են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց մատուցվող խնամքի գործող սննդի տրամադրման ծառայությունները, ինչպես նաև կապված այլ հարաբերություններ:

6.

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ

 

ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխության չի հանգեցնի։

7.

«Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ»

 

ՀՀ Կառավարության 2021-2026թ. ծրագրի 4.6 բաժնի 4-րդ կետի համաձայն՝ Նույն բաժնի 22-րդ կետի համաձայն՝ աշխատանքներ են տարվելու՝ բացառելու հաշմանդամության հիմքով խտրականությունը կյանքի բոլոր ոլորտներում, ապահովվելու է հաշմանդամություն ունեցող անձանց հատուկ հաստատություններից դուրս անկախ կյանքի և համայնքում ներառվելու իրավունքի իրացումը, իսկ 25-րդ կետի համաձայն՝ իրականացվելու է տարեցներին մատուցվող խնամքի ծառայությունների բարելավման և համայնքահեն ծառայությունների ներդրման ու զարգացման ծրագիրը՝ վերանայվելով ողջ օրենսդրական դաշտը, ապահովվելու է տարեց մարդկանց համար արժանապատիվ, առողջ և ակտիվ կենսակերպ։

 

  • project.old_project_time.text

    02.05.2022 - 17.05.2022

  • project.type.title

    Որոշում

  • project.area.title

    Սոցիալական ապահովություն

  • project.ministry.title

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 1740

project.print.title

project.sentences.title

17.05.2022

Առաքելություն Հայաստան բարեգործական հասարակական կազմակերպությունը ուսումնասիրելով «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 984-N որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը` առանձնացրել է ներքոնշյալ առաջարկները․ • Առաջարկվում է «Սննդի կազմակերպումը (տաք ճաշ` առաջին և երկրորդ կերակրատեսակով) իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում գործող ճաշարանների, շրջիկ խոհանոցների և այլ կազմակերպությունների կողմից։» նախադասությունը վերաձևակերպել հետևյալ կերպ․ «Սննդի կազմակերպումը (տաք ճաշ` առաջին և երկրորդ կերակրատեսակով կամ չոր մթերաբաժնի տեսքով) իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում գործող ճաշարանների, շրջիկ խոհանոցների և այլ կազմակերպությունների կողմից։»

17.05.2022

Առաջարկվում է Սննդի կազմակերպման ծառայությունների տրամադրումը վերնագրի երրորդ կետում թվարկվող հաստիքների շարքում՝ խոհարար, մատուցող, հավաքարար, ներառել նաև այնպիսի հաստիք (օրինակ հաստիքը կարող է կոչվել կազմակերպիչ, իսկ իրականացնող մասնագետը կարող է լինել սոցիալական աշխատողը), ում իրավասության տակ կլինի համակեցության կանոնների պահպանումը, շահառուների սանիտարական վիճակին հետևելը, բացակայող շահառուների մասին տեղեկատվության ճշտգրտումը, շահառուների վարակիչ հիվանդության կասկածի դեպքում՝ ահազանգումը, կոնֆլիկտերի կարգավորումը և այլն։

17.05.2022

• Առաջարկվում է Ծառայություն տրամադրելու համար հիմք են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված սոցիալապես անապահով անձի դիմումը, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված լինելու ու անապահովության 0-ից բարձր միավոր ունենալը և հետևյալ փաստաթղթերը․․․ կետում վերանայել ծառայության տրամադրման հիմքերը, ներառելով նաև սոցիալապես խոցելի այն անձանց, ովքեր անձը հաստատող փաստաթուղթ չունենալու կամ օթևան չունենալու հիմքով գրանցում չունենալու պատճառով՝ դուրս կմնան ծառայության տրամադրման շրջանակից։

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text