base.notification_banner.text
project.favorite.title

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի № 450-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

------ --------------------------- 2022 թ. №  ---------  -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ

ԱՊՐԻԼԻ 12-Ի № 450-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33‑րդ հոդվածի 3-րդ մասի և 34-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու մասին»  № 450-Ն որոշման  հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետում «նավամոդել և բազկամարտ մարզաձևերի աշխարհի կամ Եվրոպայի մեծահասակների կամ երիտասարդների կամ պատանիների առաջնությունում առաջին տեղը գրաված և առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկները,» բառերից հետո լրացնել «ինչպես նաև պրոֆեսիոնալ   բռնցքամարտ, մարտեր առանց կանոնների (ՅՈՒ ԷՖ ՍԻ վարկածով) մարզաձևերից աշխարհի չեմպիոն դարձած  մարզիկները.» բառերը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

  • project.old_project_time.text

    06.05.2022 - 25.05.2022

  • project.type.title

    Որոշում

  • project.area.title

    Սպորտ և երիտասարդություն

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 1639

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text