base.notification_banner.text
project.favorite.title

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի № 1268-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշուման նախագիծ

Նախագծով առաջարկվում է սահմանել ՀՀ մուտքի վիզա ստանալու մեկ միասնական ձևի դիմում-հարցաթերթիկ՝ անկախ այն հանգամանքից, թե օտարերկրացին որտեղ և ինչպես է դիմում (դեսպանությունում, E-VISA, սահմանին)։ Ներկայումս սահմանին դիմելու դեպքում օտարերկացին լրացնում է համառոտ դիմում, որը չի պարունակում այն բոլոր կարևոր տեղեկությունները, որոնք նույն օտարերկրացին պետք է լրացնի, եթե դիմի նախապես՝ E-VISA համակարգով։ Նախագծով հստակեցվում է, թե տվյալ կարգի իմաստով ովքեր են համարվում ընտանիքի անդամ և ինչ փաստաթղթեր պետք է ներկայացվեն այդ ազգակցական կապն ապացուցելու համար։ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ընտանեկան կապը հաստատելու համար մի շարք դեպքերում բավարար է միայն փաստաթղթի պատճենը՝ հետևյալ հիմնավորմամբ. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է վերականգնել ՀՀ պետական սահմանին մի շարք պետությունների քաղաքացիների ՀՀ մուտքի վիզա ստանալու հնարավորությունը, կատարելագործել և հստակեցնել վիզա ստանալու հետ կապված ընթացակարգերը։

  • project.old_project_time.text

    06.06.2022 - 24.06.2022

  • project.type.title

    Որոշում

  • project.area.title

    Միջազգային հարաբերություններ

  • project.ministry.title

    Արտաքին գործերի նախարարություն

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 2238

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text