base.notification_banner.text
project.favorite.title

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1262-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
1 26.06.2022 09:34:12 Ուսուցչի նվազագույն դրույքաչափ սահմանել ոչ պակաս,քան 150 000դրամը: Շնորհակալություն առաջարկության համար։ Ներկայումս գործում են ուսուցչի աշխատավարձի բարձրացման այլ մեխանիզներ։
2 26.06.2022 09:40:02 Բազմահամակազմ դասարանների նոր ֆինանսավորումը իրականացնել առավել շուտ,քան 2026թվականը,քանի որ շատ դժվար է աշխատել միաժամանակ երկու դասարանում ուժերի գերագույն լարումով,բայց վճարվել մեկ դասարանի համար:Ցավալի է,բայց իրողությունն այն է,որ նմանատիպ խնդիրների լուծումը հետաձգելը հանգեցնում է ուսուցիչների թվի նվազման: Շնորհակալություն առաջարկության համար։ Բարձրացված հարցը նախատեսվում է կանոնակարգել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում քննարկման ներկայացված մեկ այլ նախագծով։ Կքննարկվի այս նախագծում այն աներառելու հնարավորությունը։
3 26.06.2022 12:05:40 Կարող եք մանրամասնել ինչ է լինելու դպրոցում արդեն եղած բազմամասնագիտական խմբի հետ, և ինչ է նշանակում հատուկ մանկավարժ, լոգոպեդ և ..., - հատուկ դպրոցների դեպքում ըստ ուղղվածության և կարիքի ՝համապատասխան հիմնավորման և լիազոր մարմնի թույլատվության պարագայում նշումը Շնորհակալություն հարցի համար։ ,,Համապատասխան հիմնավորման և լիազոր մարմնի թույլատվության պարագայում,, ձևակերպումը նշանակում է, որ այդ հաստիքների հարցը պետք է լինի հիմնավոր և քննարկվի լիազոր մարմնի կողմից։
home.european_union.image_alt
home.european_union.text