project.favorite.title
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - project.vote.yes
-
0 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 18.07.2022 16:02:40 | Հավելվածի 1-ին կետի 11-րդ ենթակետից հանել «հանքարդյունաբերություն,» բառը։ |
Չի ընդունվել:
Հավելվածի 1-ին կետի 11-րդ ենթակետը հանվել է՝ Վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության եզրակացությամբ ստացված առաջարկությունների համաձայն:
|
|||
2 | 18.07.2022 16:02:40 | Հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի ա. պարբերությունը «վերանորոգում,» բառից հետո լրացնել «հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովում» բառերը։ |
Ընդունվել է մասնակի:
|
|||
3 | 18.07.2022 16:02:40 | Հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի բ. պարբերությունը «վերանորոգում,» բառից հետո լրացնել «հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովում» բառերը։ |
Ընդունվել է մասնակի:
|
|||
4 | 18.07.2022 16:02:40 | Հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի ա. պարբերությունը «բնակարանային ֆոնդի» բառերից առաջ լրացնել «սոցիալական» բառով։ |
Ընդունվել է մասնակի:
|
|||
5 | 18.07.2022 16:02:40 | Հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «բ. հաշմանդամություն ունեցող անձանց համար հասարակական նշանակության շենքերի և շինությունների մատչելիության ապահովում,»։ |
Ընդունվել է:
|
|||
6 | 18.07.2022 16:02:40 | Հավելվածի 2-րդ կետի 7-րդ ենթակետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «գ. երիտասարդական կենտրոնի ստեղծում, համայնքային հավաքատեղի բարեկարգում։»։ |
Ընդունվել է:
|
|||
7 | 18.07.2022 16:02:40 | Հավելվածի 2-րդ կետը լրացնել նոր ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ. «4) Սոցիալական նշանակության ծրագրեր, այդ թվում` ա. հաշմանդամություն ունեցող անձանց համար անկախ կյանքի կենտրոնների ստեղծում, բ. սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնի, ժամանակավոր կացարանի կառուցում, գ. հաշմանդամություն ունեցող անձանց և (կամ) տարեցների տնային պայմաններում խնամքի ծառայության ստեղծում և մատուցում, դ. հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի տրանսպորտային միջոցների ձեռքբերում, սոցիալական տաքսի ծառայության հիմնում, ե. սոցիալական պատրոնի (օգնականի) ծառայության հիմնում։»։ Առաջարկները հիմնված են «Սոցիալական աջակցության մասին» և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքների, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի, համանուն կոմիտեի ընդհանուր մեկնաբանությունների, Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ եզրափակիչ դիտարկումների (CRPD/C/ARM/1) վրա։ |
Ընդունվել է մասնակի:
|