base.notification_banner.text

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

««Բաց կառավարման գործընկերություն» նախա­ձեռ­նու­թյան շրջա­նակ­նե­րում Հայաստանի Հանրապետության 2022-2024 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

 

  1. Անհրաժեշտությունը

 

2011թ. աշնանը Հայաստանի Հանրապետությունը միացել է «Բաց կառավարման գործընկերություն» (այսուհետ՝ ԲԿԳ) նախաձեռնությանը: Նախաձեռնության նպատակն է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ նպաստել պետական կառավարման համակարգի բարելավմանը և արդյունա­վետության բարձրացմանը՝ խթանելով պետություն-քաղաքացի հարաբերու­թյունների թափանցիկությունը և վստահությունը:  

Ի շարունակություն և ի կատարումն ԲԿԳ շրջանակներում ստանձնած պարտավորությունների՝ 2021թ. նոյեմբերից ՀՀ կառավարությունը նախաձեռնել է ԲԿԳ-Հայաստան 2022-2024թթ. գործողությունների ծրագրի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) մշակման գործընթացը: Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության, քաղաքացիական հասարակու­թյան, միջազգային գործընկեր կազմակերպությունների և այս անգամ նաև՝ անհատ քաղաքացիների ու մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ համատեղ՝ հիմք ընդունելով նախորդ չորս գործողություն­ների ծրագրերի մշակման և իրականացման արդյունքում կուտակված փորձը, ԲԿԳ միջազգային ցանցի և անկախ հաշվետվական մեխանիզմի առաջարկու­թյունները:

Ծրագիրը կազմվել է ինչպես Կառավարության, այնպես էլ՝ քաղաքացիական հասարակության ներկայացրած առաջարկությունների հիման վրա՝ ներառելով այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են հանրային միջոցների թափանցիկությունը, գնումների համակարգի ներդրում և իրական շահառուների ռեգիստրի կատարելագործում, պաշտոնատար անձանց նվերների համակարգի, տարածական տվյալների, դատական համակարգի թափանցիկության, հանրային հաղորդակցման և տվյալների քաղաքականության հայեցակարգերի մշակում, աշխատանքային պայմանագրերի համակարգի ներդնում:

Ծրագիրը մշակելիս ՀՀ կառավարությունը սահմանել էր առաջնահերթ ուղղությունները, որոնք բխում են Կառավարության 2021-2026 թթ. ծրագրիԲԿԳ (Վաշինգտոն) քաղաքական ուղղությունների և Հայաստանին ներկայացված առաջարկների, ԲԿԳ անկախ հաշվետվական մեխանիզմի, Հանրային կառավարման բարեփոխումների  2030 թ. ռազմավարության հիմնական ուղղությունների, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության և Եվրոպայի խորհրդի «Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբ» գործընթացում ՀՀ-ին ներկայացրած առաջարկների և հանձնարարականների,  ԲԿԳ-Հայաստան աշխատանքային խմբի նիստի ժամանակ ՔՀԿ գործընկերների առաջարկների տրամաբանությունից: Առաջարկների հավաքագրման փուլում ստացվեց 64 առաջարկ, որոնց մի մասը համապատասխանում էին սահմանված առաջնահերթություններին և ԲԿԳ սկզբունքներին, որոշները կամ չէին համապատասխանում ԲԿԳ սկզբունքներին, կամ՝ մասնակի էին համապատասխանում, կամ էլ՝ ենթակա էին միավորման այլ առաջարկների հետ: Առաջարկներից հանրային քննարկման համար դիտարկվեցի ԲԿԳ սկզբունքներին և պահանջներին համապատասխան առաջարկները և գաղափարները, որոնք մասամբ համապատասխանում էին պահանջներին և կարիք ունեին լրացուցիչ քննարկման ոլորտի պատասխանատուների և առաջարկ ներկայացնողների հետ: 

 

  1. Նպատակը

 

Սույն գործողությունների ծրագրի մշակումը ժողովրդավարական ուղիղ մասնակցության արդյունք է: Նախագծում հասցեագրվել են խնդիրներ, տեսլականներ և գործողություններ որոնք կբարձրացնեն կառավարություն-քաղաքացի հարաբերություններում վստահությունը, ինչպես նաև կբարելավեն հանրային կառավարման թափանցիկությունը և հաշվետվողականությունը:

  1. Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունմամբ պետական կառավարման համակարգի, Քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների համատեղ մասնակցությամբ կմշակվեն և կիրականացվեն բարեփոխումներ հետևյալ ոլորտներում՝

  • Տվյալների քաղաքականության հայեցակարգի մշակում
  • Հանրային Ռազմավարական հաղորդակցման ճարտարապետություն ձևավորում
  • Տեղեկատվության ազատության ոլորտի ինքնագնահատման համակարգի պիլոտային մեկնարկում
  • Բյուջետային գործընթացում մասնակցային մեխանիզմների լրամշակում և ներդրում
  • «Մասնակցային բյուջետավորման» ներդրում տեղական մակարդակում
  • Քարտեզագրական տարածական տվյալների և մետատվյալների հասանելիություն
  • Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների պաշտոնական պարտականությունների իրականացման հետ կապված նվերների ռեեստրի ստեղծում
  • Էլեկտրոնային գնումների համապարփակ համակարգ. Իրական շահառուների ինստիտուտի կատարելագործում
  • «eCourt-statistics» վիճակագրական վերլուծական գործիքի ձևավորում
  • Աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային համակարգի ներդրում՝ պետական և մասնավոր հատվածի համար

 

  1. Ներգրավված ինստիտուտները և կազմակերպությունները

 

Նախագծի մշակումն ապահովվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» քարտուղարության կողմից:

Պետական կառավարման մարմիններ, Քաղաքացիական հասարակության կազմակերպություններ և միջազգային կազմակերպություններ/ փորձագիտական խմբեր:

  • project.old_project_time.text

    23.07.2022 - 08.08.2022

  • project.type.title

    Որոշում

  • project.area.title

    Հանրային կառավարում

  • project.ministry.title

    Վարչապետի աշխատակազմ

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 2464

project.print.title

project.sentences.title

03.08.2022

Առաջարկում ենք Տվյալների քաղաքականության մշակման հանձնառության «ինչ է արվել մինչ այժմ խնդրի լուծման համար» բաժնում նշել, որ ՀՀ-ում կարգավորված է անձնական տվյալների պաշտպանության և տեղեկատվության ազատության ոլորտները: Այս առումով գործում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» և Տեղեկատվության ազատության մասին» օրենքները և դրանցից բխող մի շարք ենթաօրենսդրական իրավական ակտեր, սակայն այդ իրավական ակտերը ըստ էության չեն լուծում տվյալների քաղաքականության ոլորտում միասնական փաստաթղթի բացակայության խնդիրը, քանի որ իրավական ակտերի կարգավորման շրջանակը նեղ է։

03.08.2022

Առաջարկում ենք Տվյալների քաղաքականության մշակման հանձնառության գործողություն 1-ում ներառել ներպետական օրենսդրության ուսումնասիրումը և բացերի վերաբերյալ վերլուծության իրականացումը, քանի որ ներպետական իրավական ակտերով կարգավորված են տվյալների քաղաքականության ոլորտի որոշակի հարցեր, օրինակ՝ (տվյալների փոխանցումը պետական մարմինների միջև), ինչի արդյունքում, կարծում ենք, նպատակահարմար է վերլուծելու ներպետական իրավական ակտերի կողմից կարգավորվող ոլորտները, այդ իրավակարգավորումների խնդիրները և դրանցում առկա բացերը։ Միաժամանակ, տվյալ գործողության նկարագրական տեքստում նշված է սերտիֆիկացված փորձագետներ հասկացությունը, որը հասկանալի չէ։ Առաջարկվում է դրա փոխարեն նշել միայն «միջազգային փորձագետներ» հասկացությունը։

03.08.2022

Տվյալների քաղաքականության մշակման հանձնառության Գործողություն 3-5 ում հասկանալի չէ, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը։ Արդյո՞ք խոսքը տվյալների քաղաքականության փաստաթղթի մասին է։ Առաջարկում ենք հստակեցնել։

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text