base.notification_banner.text
project.favorite.title

Լրամշակվող

««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», ««Գործունեության իրականացման ծանուցման մասին»

Օրենսդրական փաթեթով առաջարկվում է կանոնակարգել էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորների պատվերներ գրանցող և փոխանցող կազմակերպությունների գործունեությունը, որը փաստացի դուրս է մնում վերահսողությունից: Առաջարկվում է էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորների պատվերներ գրանցելու և փոխանցելու գործունեությունը սահմանել ծանուցման ենթակա գործունեություն։ը, ինչպես նաև հարկային պարտավորություններ են սահմանվում տնտեսական գործունեություն իրականացնողների համար, կիրառելով նոր մեխանիզմներ և ապահովել օրինական ուղևորափոխադրող կազմակերպությունների համար բարենպաստ մրցակցային միջավայրը։

  • project.old_project_time.text

    27.07.2022 - 14.08.2022

  • project.type.title

    Օրենք

  • project.area.title

    Տրանսպորտ

  • project.ministry.title

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 2582

project.print.title

project.sentences.title

14.08.2022

Նախագիծը առաջարկում է պետական տուրքի սահմանում մեկ պատվերից 100 ՀՀ դրամի չափով` անկախ պատվերի ընդհանուր արժեքից կամ տևողությունից: Պետական տուրքի չափը զգալի է, մինչդեռ նախագծի հիմնավորման մեջ չկան որևէ տնտեսական փաստարկներ այդ չափի սահմանման հետ կապված: Այս առաջարկվող պետական տուրքը փաստացի հանդիսանում է այլընտրանք էլեկտրոնային հարթակներով տրվող պատվերներով անհատ վարորդների կողմից մատուցվող տաքսի ծառայության հարկմանը: Սակայն նման տուրքի չափը չի համապատասխանում հարկային բեռի արդարության ու համաչափության սկզբունքներին և չի արտացոլում վարորդների և շուկայի մյուս մասնակիցների իրական եկամուտը: Նման պետական տուրքը կարող է էականորեն ազդել ստվերային շուկայի ավելացման վրա, քանի որ վարորդները կարող են դադարեցնել էլեկտրոնային հարթակների հետ համագործակցությունը՝ խուսափելով պետական տուրքի վճարման անհրաժեշտությունից: Վերոգրյալից ելնելով՝ առաջարկում ենք նվազեցնել առաջարկվող պետական տուրքի չափը: Յանդեքս.Տաքսի ներկայացուցիչ Վանիկ Մարգարյան

12.08.2022

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ ՝ 1. առաջարկում ենք օրենքի նախագծի հիմնավորմամբ ներկայացնել միջազգային փորձը, մասնավորապես այն պետությունների փորձը որտեղ էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորների փոխադրումը թեթև մարդատար ավտոմոբիլներով դիտարկվում է որպես ոչ կանոնավոր ուղևորափոխադրում։ Մեր կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում նման կանոնակարգում չի գտնվել։ Կցանկանայինք նշել, որ էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորների փոխադրումը թեթև մարդատար ավտոմոբիլներով նույն տաքսամոտորային գործունեությունն է, միայն պատվերի ձևակերպումը իրականացվում է էլեկտրոնային եղանակով։ Նման կարգավորման պարագայում պետք է դիտարկել տաքսամոտորային փոխադրման պատվերների ձևակերպման բոլոր հնարավոր եղանակները (օրինակ հեռախոսակապի միջոցով)։ Կարծում ենք որ ժամանակակից տեխնոլոգիաների արդիականացումը և դրանց կիրառումը տրանսպորտի բնագավառում խրախուսելի է, սակայն այն չպետք է առաջ բերի տրանսպորտի տարբեր տեսակներով փոխադրումների կանոնակարգման հիմնական և միջազգային ընդունված սկզբունքների փոփոխման։

12.08.2022

2. Նախագծով կանոնակարգված չէ այն հիմնական խնդիրը, որի համաձայն Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություններում ներգրավված վարորդների աշխատանքի և հանգստի ռեժիմը անվերահսկելի է։ Հիմնականում ներգրավված են վարորդներ, որոնք կատարում են կրկնակի աշխատանք՝ ուղևորափոխադրում են իրականացնում հիմնական աշխատանքի հանգստի ժամանակահատվածում։ Նման գործելաոճը հիմնավորվում է սոցիալական վիճակով, սակայն այն ուղակի բացասաբար է անդրադառնում փոխադրման անվտանգության, ինչպես նաև հիմնական կամ այլ կատարվող աշխատանքի որակի կամ անվտանգության վրա։

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text