«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 1420-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - project.vote.yes
-
0 - project.vote.no
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
____ _______________ 201_ թիվ ____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1420-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 88-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրված և Հայաստանի Հանրապետություն ներկրված գինեգործական արտադրանքի մակնշման սահմանված տեղեկությունները մակնիշի վրա զետեղելու կարգը սահմանելու մասին» N 1420-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման նախաբանում «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի» բառերով.
2) որոշման 1-ին կետում, որոշման հավելվածի վերնագրում, 1-ին, 16.1-ին, 17-րդ և 18-րդ կետերում, III և IV բաժինների վերնագրերում «ԱՏԳ ԱԱ 220820, 220830 և 220840 ապրանքախմբի ծածկագրերին» բառերը փոխարինել «ԱՏԳ ԱԱ 220820 ապրանքախմբի ծածկագրին» բառերով.
3) որոշման հավելվածի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. Բրենդիների մակնշման ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 20-ի N 611-Ն որոշման համաձայն կատարվում են հետևյալ գրառումները` «Արբուն» բառը և բրենդիի տարիքը` թվերով և (կամ) տառերով կամ խորհրդանշող պայմանանշաններով` աստղերով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
-
project.old_project_time.text
16.02.2017 - 20.03.2017
-
project.type.title
Որոշում
-
project.area.title
Ֆինանսական, Տնտեսական
-
project.ministry.title
Ֆինանսների նախարարություն
project.views.title 7452
project.print.title