base.notification_banner.text
project.favorite.title

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
1 02.09.2022 01:30:39 Շրջանառության մեջ է դրված ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ որոշման նախագիծը: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ջրամատակարարման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների իրականացումը մատակարարների և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների մոտ մշտապես առաջացնում են հակասություններ կանոնների ոչ հստակության պատճառով, առաջարկում ենք՝ Կանոնների 1-ին գլխի, 2-րդ մասի, 11-րդ կետի .... բազմաբնակարան շենքի ջրահեռացման դեպքում` շենքի կողմից այն կետը, որին անմիջապես հաջորդում է առաջին դիտահորը,... բառակապակցությունը փոխարինել՝ ... բազմաբնակարան շենքի ջրահեռացման դեպքում` շենքի կողմից այն կետը, որին անմիջապես հաջորդում է շենքի արտաքին պատը... բառակապակցությամբ: Շենքի արտաքին պատից հետո բազմաբնակարան շենքի սեփականատերերը չունեն ընդհանուր սեփականություն, իսկ առաջին դիտահորերը գտնվում են այլ սեփականատերերի տիրապետման ներքո: Հին տարբերակում առկա է իրավական նորմերի հակասություն, որը բերում է իրավական նորմի չկիրառման: Անհրաժեշտ է քննարկում և կարգավորում... Հարգանքով Ա. Գրիգորյան ՀԶԱ նախագահ 02.09.2022թ. Տեղեկացնում ենք, որ Ձեր կողմից ներկայացված առաջարկն ընդունելի չէ, քանի որ ջրամատակարաման և ջրահեռացման համակարգերի՝ Ձեր նշված հատվածը, համաձայն «Վեոլիա Ջուր» ՓԲԸ հետ կնքված վարձակալության պայմանագրի, վերջինիս հանձնված չէ։ Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ վարձակալության պայմանագրի կողմ է հանդիսանում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեն։
home.european_union.image_alt
home.european_union.text