project.favorite.title
Լրամշակվող
«ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - project.vote.yes
-
3 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 02.09.2022 14:05:38 | եվրոպական միության աշխատավարձերի չափ աշխատավարձ վճարեք հհ ամեն աշխատող մարդու, ինչ եք ուզում որ գերմանիայի նման էներգիայի կրիզիս լինի? |
Նշված դիտարկումները սույն օրենքի նախագծի հետ առնչություն չունեն։
|
|||
2 | 04.09.2022 17:52:16 | «3) Էներգետիկ աուդիտն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հավատարմագրված համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող համապատասխանության գնահատման մարմինների կողմից սերտիֆիկացված անձինք:»: Հարց։ Նախորդ սերտիֆիկատները ուղղակի փոխարինվելու են նորերով, առա՞նց լրացուցիչ քննության կամ մրցույթի, թե՞ սա առիթ է հանդիսանալու ազատվելու համար ոչ համախոհ կամ անվերապահ չենթարկվող սյուբեկտներից։ |
Սույն օրենքի նախագիծը նման նպատակ չի հետապնդում։ Նախկինում տրված սերտիֆիկատները գործում են օրենքով սահմանված ժամկետներում։ Սերտիֆիկատների փոխարինում, նոր կամ լրացուցիչ քննություններ, մրցույթներ և այլն չեն նախատեսվում։
|
|||
3 | 07.09.2022 01:53:14 | Էներգատեղակայանքների, շենքերի և կառուցվածքների Էներգետիկ փորձաքննությունը կամավոր է, ըստ էության փորձաքննություն կամ չի իրականացվում կամ կրում է ձևական բնույթ: Նոր արտադրությունները, շենքերն ու կառուցվածքները չեն ստեղծվում հաշվի առնելով էներգախնայողությունը և էներգաարդյունավետությունը, շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա տեխնածին ազդեցության նվազեցման կարևորությունը: Առաջարկվում է օրենքում կատարել ևս մի փոփոխություն՝ Նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերում, ինչպես նաև պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության և էներգաարդյունավետության պարտադիր տեխնիկական պահանջների պահպանությունը վերահսկելու նպատակով նշված օբյեկտներում էներգետիկ աուդիտը և էներգետիկական անձնագրի լրացումը դարձնել պարտադիր։ Իսկ փորձաքննություն իրականացնող անձանց լիցենզիա տրամադրվի էներգետիկական բնագավառի մասնագիտական կրթության առկայության պարագայում։ |
«Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության Օրենքի «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական քաղաքականության սկզբունքները» Հոդված 5-ի 3-րդ կետի համաձայն․
3. Նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերում, ինչպես նաև պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության և էներգաարդյունավետության պարտադիր տեխնիկական պահանջները պետք է պահպանեն նախագծողները, կառուցապատողները և շահագործման ընդունողները: Էներգախնայողության և էներգաարդյունավետության պարտադիր տեխնիկական պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Առկա է Հայաստանի Հանրապետության կառավարության 12 ապրիլի 2018 թվականի N 426-Ն «Նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերում, ինչպես նաեվ պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության և էներգաարդյունավետության տեխնիկական կանոնակարգը սահմանելու մասին» Որոշումը։
Նշված հարցերը և առաջարկները նախատեսվում է դիտարկել ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ հրահանգներին և կանոնակարգերին ՀՀ օրենսդրության մոտարկման շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության կառավարություն «Էներգետիկ փորձաքննության իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի N 2200-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» 31 օգոստոսի 2006 թվականի N 1399-Ն որոշման 7 և 7.1 կետերի համաձայն․
7. Էներգետիկ փորձաքննություն իրականացնելու համար սերտիֆիկացված անձինք պետք է բավարարեն նաև հետևյալ պայմանները`
ա) հագեցված լինեն անհրաժեշտ տեխնիկական կանոնակարգերով, ստանդարտներով, մեթոդականներով և դրանցով սահմանված չափիչ սարքերի բազայով.
բ) համալրված լինեն անհրաժեշտ որակավորման մասնագետներով:
7.1. «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն էներգետիկ փորձաքննության կազմակերպման համար անձը պետք է սերտիֆիկացված լինի հավատարմագրված ֆիզիկական անձանց սերտիֆիկացման մարմնի կողմից:
1) էներգետիկայի բնագավառում իրականացնում են հետազոտական, ուսումնական գործառույթներ և ունեն էներգետիկական չափումներ կատարելու փորձ.
2) հիմնական հաստիքացուցակին համապատասխան համալրված են առնվազն տասը տարվա գիտաուսումնական փորձ և էներգետիկայի բնագավառում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող մասնագետներով:
|