«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 4-ի N1497-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
0 - project.vote.yes
-
4 - project.vote.no
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
______ _____________ 2022 թվականի N _____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N1497-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17.1 հոդվածը, «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26.2 հոդվածը ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 4-ի «Ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N1497-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման 2-րդ կետը լրացնել նոր՝ «7»-«14» ենթակետերով.
«7) մաքսային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց մասնագիտական վերապատրաստումը (այդ թվում` առաջխաղացման նպատակով վերապատրաստումը).
8) հարկային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց մասնագիտական վերապատրաստումը (այդ թվում` առաջխաղացման նպատակով վերապատրաստումը).
9) մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի իրականացումը.
10) հարկային ծառայողի պատրաստման դասընթացի իրականացումը.
11) մաքսային ծառայության առանձին պաշտոններ զբաղեցնելու համար մաքսային ծառայողների պատրաստումը.
12) հարկային ծառայության առանձին պաշտոններ զբաղեցնելու համար հարկային ծառայողների պատրաստումը.
13) հատուկ միջոցների գործադրման ունակությունների ուսուցանումը.
14) այլ մասնագիտացված դասընթացներ և կրթական ծրագրեր:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
project.old_project_time.text
28.09.2022 - 13.10.2022
-
project.type.title
Որոշում
-
project.area.title
Պետական եկամուտներ
-
project.ministry.title
Պետական եկամուտների կոմիտե
project.views.title 1492
project.print.title