ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - project.vote.yes
-
3 - project.vote.no
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. ««Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» 2021 թվականի մարտի 24-ի թիվ ՀՕ-163-Ն օրենքի 2-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մաս՝
Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված գործերի՝ համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտե և ըստ ենթակայության՝ այլ քննչական մարմիններ փոխանցմամբ պայմանավորված՝ հատուկ քննչական ծառայության համար բացված դեպոզիտային հաշվում առկա միջոցները ենթակա են փոխանցման նշված մարմինների դեպոզիտային հաշիվներ՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, որի՝ համապատասխան դեպոզիտ հաշիվ չունենալու հանգամանքով պայմանավորված՝ ըստ ենթակայության վերջինիս քննչական դեպարտամենտ փոխանցված քրեական գործերի կապակցությամբ նշված դեպոզիտային հաշվում առկա միջոցները ենթակա են փոխանցման Հայաստանի Հանրապետության դատախազության՝ քրեական գործերով պատճառված վնասի վերականգնման համար բացված դեպոզիտ հաշվին::
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
project.old_project_time.text
03.10.2022 - 18.10.2022
-
project.type.title
Օրենք
-
project.area.title
Արդարադատություն, Քրեական օրենսդրություն
-
project.ministry.title
Արդարադատության նախարարություն
project.views.title 1333
project.print.title