base.notification_banner.text
project.favorite.title

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1.

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)

 

ՀՀ կառավարության  2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշմամբ հաստատված` «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգերը, կանոնները և գերեզմանի վկայականի ձևը սահմանելու մասին» որոշման մեջ փոփոխություն կատարելու նպատակն է կանոնակարգել պետական և մշակութային գործիչների գերեզմանատեղի կազմակերպման հարցերը, ինչպես նաև սահմանել հուշաքարերին, հուշատախտակներին, հուշասյուներին և մահարձաններին ներկայացվող հարաչափերը:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

ՀՀ կառավարության  2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման 4-րդ հավելվածով հաստատված կանոններով հստակեցված չէ հուշաքարերին, հուշատախտակներին, հուշասյուներին և մահարձաններին ներկայացվող հարաչափերը, որի արդյունքում ստացվում է միջավայրի հետ ոչ համաչափ և հակասական օբյեկտների տեղադրում: 

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Կանոնակարգել պետական և մշակութային գործիչների գերեզմանատեղի կազմակերպման հարցերը, ինչպես նաև սահմանել հուշաքարերին, հուշատախտակներին, հուշասյուներին և մահարձաններին ներկայացվող հարաչափերը, մասնավորապես, գերեզմանատեղիի բարեկարգման աշխատանքների համար տրվող հողամասերի՝ չափերը, հուշաքարերի, հուշատախտակների, հուշասյուների և մահարձանների թույլատրելի բարձրությունները:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծով առաջարկվում է.

Սահմանել պետական և մշակութային գործիչների գերեզմանատեղի կազմակերպման օրինակելի ձևը, ինչպես նաև հուշաքարերին, հուշատախտակներին, հուշասյուներին և մահարձաններին ներկայացվող նվազագույն և առավելագույն թույլատրելի հարաչափերը:

Այդ նպատակով առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման 6-րդ հավելվածով հաստատված կանոններում և Ձև N 1-ում:

5.

Նախագծի մշակման գործընթացում  ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

6.

Ակնկալվող արդյունքը

 

Որոշման նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի կանոնակարգել կամայական չափերի հուշաքարերի, հուշատախտակների, հուշասյուների և մահարձանների տեղադրումը:

7.

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

 

Նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ» փաստաթղթերից։

 

  • project.old_project_time.text

    21.10.2022 - 05.11.2022

  • project.type.title

    Որոշում

  • project.area.title

    Քաղաքաշինություն

  • project.ministry.title

    Քաղաքաշինության կոմիտե

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 1381

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text